Սերժ Սարգսյանն փորձում է 2018 թվական մտնել որպես վարչապետ Սարգսյան, ով չի ունենա նախագահ Սարգսյանի բեռը: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով քննարկման ժամանակ նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն ունի իմիջի խնդիր թե երկրի ներսում, թե Սփյուռքում։
Ըստ քաղաքագետի՝ Սերժ Սարգսյանը մաքրում է իրեն վարչապետության ճանապարհին:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում