Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր «Հոդված 3 ակումբ»-ում խոսելով դպրոցների կուսակցականացված լինելու մասին նշեց.«Ամեն տեղ «ճշտի» նկարն է կախված: Դպրոցներում Սերժ Սարգսյանի նկարի փոխարեն, ավելի լավ չէ՞ բազմապատկման աղյուսակ կախել»:
Ըստ նրա սրանով լայն պրոպագանդա է արվում իշխանությանը: Այս ամենը վերացնելու համար քաղաքական կամք է պետք:
«Դպրոցներում կրոնական քարոզչությունը մի այլ կինո է, կուսակցականացված լինելը՝ այլ»,-նկատեց Բարսեղյանը: