Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Համանախագահի հետ զրույցում Ալիևն ասել է, որ կառուցողական աշխատանք է իրականացվում ԼՂ հակամարտության կարգավորման արդար լուծում գտնելու ուղղությամբ: Նա խոսքով՝ Ադրբեջանը հետաքրքրված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ:
Շեֆերն ասել է, որ ջանքեր կգործադրվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: