Խաչփար գյուղի կենտրոնական փողոցում սեպտեմբերի 11-ին վրաերթի ենթարկած Մուշեղ Մանուկյանը հոկտեմբերի 5-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Այս մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1955 թ. ծնված Լևիկ Բ.-ն ՝ Խաչփար գյուղի 13-րդ փողոցի դիմաց վրաերթի է ենթարկել 1961 թվականին ծնված Մուշեղ Մանուկյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: