Tuesday, 14 05 2024
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով

Օտար լեզուների հայեցակարգերը թույլ կտան ավելի ճկուն համագործակցել միջազգային կառույցների հետ. նախարար

Օտար լեզուների հայեցակարգերը հնարավորություն կտան ավելի ճկուն համագործակցել միջազգային կառույցների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Բրիտանական խորհրդի  (ԲԽ) տարածաշրջանային տնօրեն Շիլա Լումսդենի և ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը շնորհավորել է հյուրերին՝  Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ և նշել, որ  խորհուրդը մեր երկրում ծավալում է կարևոր գործունեություն, որտեղ  կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է հատկացված: Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, ընդգծել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը և ուսուցման որակի ապահովմանն ուղղված Բրիտանական խորհրդի աջակցությունը:

Նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները, անդրադարձել է օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման հայեցակարգերին, որոնք հիմա ամփոփման փուլում են:

Նրա խոսքով, հայեցակարգերը նաև հնարավորություն կընձեռեն  միջազգային կառույցների հետ առավել ճկուն համագործակցության համար՝ մասնավորապես լեզուների ուսուցման մեթոդաբանության, ուսուցիչների վերապատրաստման հարցերում:

Իր հերթին Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` անդրադարձել է Հայաստանում խորհրդի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի: Լումսդենը  պատրաստակամություն է հայտնել  ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում իրականացվող ծրագրերին:

Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ  կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության և Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը պարգևատրվել է նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում