Գիտության կրճատումը տարեցտարի կրճատվում է: Մեր հարցին՝ արդյոք այս հանգամանքը չի՞ մտահոգում Ձեզ, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Որ մտահոգվեցի՝ ինչ պիտի լինի: Պտի էղածով բավարարվենք»:
Ռադիկ Մարտիրոսյանը սա համարում է ոչ թե պետության վերաբերմունք գիտության նկատմամբ, այլ երկրի ընդհանուր վիճակը բնութագրող երևույթ. «Այսօր ոչ միայն գիտության, այլև մեր կյանքի բոլոր բնագավառներում չենք կարողանում ապահովել անհրաժեշտ մինիմալ ծախսերը»:
Անդրադառնալով ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հարցին՝ ԳԱԱ նախագահը կարծիք հայտնեց, որ երբեմն մենք մեզ համար պրոբլեմ ենք ստեղծում և հետո սկսում այդ պրոբլեմը քննարկել: «Ռուսաց լեզուն կարևոր է իմանալ՝ մանավանդ, որ մենք տնտեսական, գիտական կապեր ունենք Ռուսաստանի հետ, որն ունի պատմություն և պետք է շարունակվի: Եվ մեր տնտեսության դժվարությունների մեծ մասը պիտի լուծենք այդ կապերի միջոցով»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե ԵՏՄ-ից դուրս գանք, ի՞նչ ենք անելու:
Մանրամասները՝ տեսանյութում: