Ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի G-122 և G-124 պարեկային նավերը բարեկամական այցով ուղևորվել են Իրան, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը։
Այցի շրջանակում, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը, նախատեսված է Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հանդիպումը Իրանի ռազմածովային հրամանատության հետ Կասպից ծովի շրջանում, այցելություն Էնզելի քաղաքում գտնվող ռազմածովային բազա, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ։