Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Բրիտանիան Ադրբեջանում ունի հստակ շահեր. իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունի Հայաստանում

Այս շաբաթ բավական ուշագրավ՝ պետական այցով Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքընը: Բրիտանացի նախարարը Երևանում հանդիպել և բանակցել է իր հայաստանցի գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրան ընդունել են նաև Հանրապետության վարչապետը և նախագահը: Բոլոր հանդիպումների ընթացքում կողմերը խոսել են երկկողմ միջպետական հարաբերությունները խորացնելու շահագրգռվածության մասին՝ նշելով, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը հաստատել են արդյունավետ համագործակցություն մի շարք ուղղություններով: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում պետնախարար Դանքընը խոսել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ նշելով որոշ ծրագրեր, որոնց մեջ կարող է ընդգրկվել Հայաստանը: Դանքընը հայտարարել է, որ այս և հաջորդ տարվա ընթացքում Հայաստանը ընդգրկված կլինի Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում՝ տարեկան ստանալով չորս միլիոն ֆունտ, ինչն էլ ավելի կմիավորի երկու երկրների կառավարություններին և կօգնի Հայաստանին դեպի ավելի լավ կառավարում ընթանալու իր ճանապարհին:

Ի՞նչ նշանակություն ունի բրիտանացի նախարարի այցը Հայաստան և ի՞նչ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնը մեր երկրի հանդեպ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով, բրիտանացի պաշտոնյաի այցը Հայաստան կապված էր զուտ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ, թե՞ կան ավելի կարևոր խնդիրներ: Արդյո՞ք սա ինչ-որ առանձնահատուկ հետաքրքրության դրսևորում է Հայաստանի հանդեպ, և եթե ավելի լայն նայենք հարցին, կարո՞ղ ենք ասել, որ Մեծ Բրիտանիան Բրեքսիթից հետո նոր քաղաքականություն է սկսում մեր տարածաշրջանի ուղղությամբ և այս այցը հենց այդ քաղաքականության շրջանակներում է կատարվում:

Ընդհանրապես եթե հետևենք Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը վերջին տարիների ընթացքում, կհասկանանք, որ Մեծ Բրիտանիան ուներ ինչպես իր ինքնուրույն արտաքին քաղաքական ուղենիշները, այնպես էլ այնպիսի քաղաքական ուղենիշներ, որոնք ընդհանրացված էին Եվրոպական միության քաղաքականության տրամաբանության ներքո: Ինչպես Եվրամիության մյուս բոլոր պետությունները, այդպես էլ Մեծ Բրիտանիան, բացի ինքնուրույն արտաքին քաղաքական գիծ ունենալուց, ինչ-ինչ հարցերի շուրջ ուներ նաև ընդհանուր քաղաքական գիծ, ընդհանուր շահեր և ընդհանուր մոտեցումներ Եվրամիության հետ: Սակայն Բրեքսիթից հետո բնական է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից, արդեն պիտի որոշակի քաղաքական ակտիվություն դրսևորի, որովհետև իր ներգրավումը դուրս է եկել ԵՄ արտաքին քաղաքական օրակարգից: Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան պետք է կա՛մ խորացնի և զարգացնի իր արտաքին քաղաքական վեկտորը տարբեր ուղղություններով, կա՛մ նոր ուղղություններ փնտրի՝ զարգացնելու իր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները:

Կարծում եմ, որ Բրիտանիայի պաշտոնյաների այցերը Հայաստան պայմանավորված են նաև այդ հանգամանքով, որ Բրիտանիան պետք է արդեն լրացուցիչ ջանքեր գործադրի երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, որովհետև ԵՄ-ի հետ «ապահարզանի» արդյունքում Մեծ Բրիտանիան ստիպված է ինքնուրույն քաղաքական ուղղություններ որդեգրել:

– Հաշվի առնելով ընդհանուր գլոբալ զարգացումները վերջին տարիներին, երբ Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ամերիկյան քաղաքականության մեջ սկսեցին նկատվել մեկուսացման որոշ միտումներ, և այս պայմաններում Գերմանիան ու Ֆրանսիան փորձում են ավելի մեծ դերակատարություն ստանձնել թե՛ եվրոպական անվտանգության և թե՛ միջազգային քաղաքականության մեջ, Բրիտանիան կարո՞ղ է Եվրամիությունից դուրս գալուց հետո դառնալ նոր «խաղացող» համաշխարհային քաղաքականության մեջ և մասնավորապես մեր տարածաշրջանում՝ հիմնվելով Կովկասի հանդեպ պատմականորեն ունեցած իր հետաքրքրությունների վրա:

– Մեծ Բրիտանիան եղել է ինքնուրույն խաղացող և՛ մինչև Եվրամիությանը անդամակցելը, և՛ Եվրամիության մաս կազմելու ընթացքում, և բնական է, որ Բրեքսիթից հետո պետք է ունենա իր ինքնուրույն քաղաքականությունը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին: Մեծ Բրիտանիան հզոր, հարուստ պետություն է, ազդեցիկ պետություն է, ունի հզոր բանակ, հզոր նավատորմ և ինքնուրույն կարող է լուծել իր առջև ծառացած ցանկացած խնդիր, այդ թվում՝ անվտանգություն, տնտեսական մարտահրավերներ: Այս առումով Բրիտանիան, միայնակ մնալով, չի թուլանում և նրա պաշտպանունակությունը չի նվազում: Սա՝ զուտ ռազմական տեսանկյունից:

Ինչ վերաբերում է իր ազդեցությանը համաշխարհային քաղաքական գործընթացների վրա, ապա կարելի է ասել, որ լինելով Եվրամիությունից դուրս՝ Միացյալ Թագավորությունը շարունակել է ազդեցություն ունենալ նաև եվրոպական քաղաքականության վրա: Բացի այդ, գիտենք, որ Մեծ Բրիտանիան, թերևս, Միացյալ Նահանգների թիվ 1 գործընկերն է Եվրոպայում: Չմոռանանք, որ Թրամփի առաջին հանդիպումը օտարերկրյա գործչի հետ՝ հանդիպումն էր Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Թրամփի երդմնակալությունից օրեր անց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այցելեց Սպիտակ տուն և այնտեղ բանակցություններ ունեցավ Թրամփի հետ: Հիշում ենք, թե այդ հանդիպման ժամանակ ինչ ջերմ խոսքեր հնչեցին միմյանց նկատմամբ և ինչ գնահատականներ տրվեցին հարաբերություններին: Սա խոսուն ապացույց է բրիտանական ակտիվ քաղաքականության՝ դեպի Միացյալ Նահանգներ, և, բնականաբար, Միացյալ Թագավորությունը պետք է շարունակի իր հարաբերությունները կառուցել նաև աշխարհի այլ պետությունների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի պետությունների հետ: Մենք գիտենք, որ Միացյալ Թագավորությունը լուրջ հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, և բրիտանական ընկերություններն ադրբեջանական նավթի հիմնական գնորդներն են:

«Ադրբեջանական լվացքատան»՝ Ալիևի ընտանիքի և ադրբեջանցի օլիգարխների ստեղծած կոռուպցիոն սխեմայի բացահայտումը, որը մեծ աղմուկ բարձրացրեց նաև բրիտանական մամուլում, քաղաքական շրջանակներում, ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել Մեծ Բրիտանիայի քաղաքականության, Ադրբեջանի հետ հարաբերությունների և իրենց մոտեցումների վրա, թե ում են համարում վստահելի գործընկեր մեր տարածաշրջանում, թե՞ այս պետության ռազմավարական, էներգետիկ շահերն ավելի վճռորոշ են այս հարցերում:

Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի նախագահն ու իր ընտանիքի անդամները հայտնվում են Միացյալ Թագավորությանն առնչվող սկանդալային պատմության մեջ: Գիտեք, որ ալիևների ընտանիքը մի քանի միլիոն ֆունտ արժողությամբ տուն ուներ Լոնդոնում, և մամուլը բազմիցս գրել է դրա մասին: Մեծ հաշվով դա որևէ կերպ չանդրադարձավ Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Դուք շատ լավ գիտեք, թե ինչ մեծ ազդեցություն ունի Թուրքիան Մեծ Բրիտանիայում, և դրան բնականաբար հետևում է նաև ադրբեջանական ազդեցության աճը: Եվ վերջապես՝ մենք շատ լավ գիտենք, որ նավթային գործոնն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործիքներից է, իսկ Բրիտանիան այստեղ ունի հստակ շահեր: Եվ պետք է հաշվի առնել, որ այդ շահերը, բնականաբար, շատ հաճախ ավելի բարձր պետք է դասվեն, քան որոշ սկանդալներ, կոռուպցիոն պատմություններ՝ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք պարբերաբար ջրի երես են դուրս գալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում