Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Քաղաքների ընտրությունը պատահական չէ. մանսուրյանական ստեղծագործությունները կհնչեն Արթիկում և Վանաձորում

«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգներին մասնակցելու են մանսուրյանական ստեղծագործությունների լավագույն կատարողները: Հնչելու են Ա. Իսահակյանի և Ե. Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգերը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի մատուցմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան)։

Համերգները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին Վանաձորի Է. Կզարթմյանի անվան դահլիճում և հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին համերգային ծրագրի կազմակերպիչներն ու աջակիցները:

«Համերգների նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և տոմսերն արդեն սպառված են: Համերգային երկու ծրագրերն էլ ուղիղ հերարձակում  կունենան: Ընդգծեմ, որ օգտագործվել է լուսային, ձայնային բարձր տեխնիկա, որպեսզի մանսուրյանական երաժշտությունը մարդիկ ընկալեն այն ծավալով ու հզորությամբ, որը մենք կարողանում ենք ապահովել Երևանի լավագույն համերգասրահներում»,-նշեց համերգների պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։

… Մաեստրոյի մանկության տարիներն անցել են Արթիկում: Առաջին անգամ նա դաշնամուրին մոտեցել է այդ դահլիճում, և տեղի մշակույթի տունն այդ համերգին պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով:

Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Մաեստրոն իր հոգու մեծ պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և իր ընկերոջ` Հրանտ Մաթևոսյանի հիշատակին:

Մաեստրո Մանսուրյանի խոսքով` ինքը սիրում է Արթիկը ու տարիներ շարունակ շեշտել է դա:  Հավատարիմ է եղել քաղաքին, իր ընկերներին մանկության ուսուցիչներին: «Ուրախ եմ և շատ զգացված, որ մշակույթի տունն իմ անունով են կոչելու»,-ասաց Մանսուրյանը:

Խոսելով բանաստեղծների գործերը երաժշտությանը ծառայեցնելու մասին` նա շեշտեց, որ  հայոց լեզուն իր հոգու հայրենիքն է: «Ես մշտապես աշխատել եմ պահպանել այն բարձր պոեզիան, որը Կոմիտասը բերեց, և որը շարունակեց Ռոմանոս Մելիքյանը:  Պետք է երաժշտության մեջ վերադառնալ հայ պոեզիային ու լուրջ բնագավառ դարձնել այն: Լավ է, որ  բազմաթիվ երիտասարդներ գնահատում են դա»,-ընդգծեց Մանսուրյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հույս հայտնեց, որ նման համերգները բացառություն չեն լինի և օրինաչափություն կդառնան: «Շնորհակալ եմ մաեստրո Մանսուրյանին, որ արձագանքեց մեր վարած քաղաքականությանը, որի համաձայն` մշակույթը պետք է գնա մարզեր և այնտեղ հզոր ազդակներ փոխանցի մարզերի բնակիչներին: Այդ ազդակները, հույզերը մեր ազգային ինքնության գիտակցությունն են արթնացնում և բացահայտում են այն ստեղծարար միտքը, որը թաքնված է շատ երիտասարդների մեջ: Հուսանք, որ այս համերգները շարունակական կլինեն»,-եզրափակեց նախարարը:

Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարը հետագայում կհասնի Էջմիածին և Արցախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում