Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ռուսաստանը հարվածում է, Թուրքիան՝ ծափահարում. Güneş, Թուրքիա

Սիրիայի հարցով Աստանայի հանդիպմանը Թուրքիան ստացավ այն, ինչ ցանկանում էր. Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ահաբեկիչները խուճապի մեջ են։ Ռուսական ինքնաթիռները հարվածել են Դեր Զորում YPG-ի դիրքերին։ Ահաբեկչական կազմակերպությունը, վախենալով նման գործողությունների շարունակությունից, արձագանքել է Մոսկվայի գործողություններին։ Այս մասին գրում է Güneş պարբերականը։

Աստանայի հանդիպմանը, որի նպատակը եղել է Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը, որտեղ 7 տարի շարունակվում է քաղաքացիական պատերազմը, ընդունվել են կենսական կարևոր որոշումներ։ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են բազմաթիվ հարցերի շուրջ, և Անկարան սեղանից վեր է կացել՝ ցանկալին ստանալով։  Առաջին հերթին քննարկվել է Իդլիբի հարցը և տարածաշրջանում «Դեմոկրատական միություն» (PYD) / YPG ահաբեկչական կազմակերպության դրությունը։ Կողմերը պայմանավորվել են այդ քաղաքում երեք երկրների դիտորդների ներկայության մասին։

YPG ահաբեկչական կազմակերպության դեմ առաջին կոնկրետ քայլը եղել է Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանի ուժերը, որոնք ավելի վաղ հայտնվել էին ահաբեկիչների հետ մեկ կադրում, ըստ էության արել են ժեստ՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը Թուրքիայի համար։ Ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածել են YPG ահաբեկչական կազմակերպությանը սիրիական Դեր Զոր քաղաքում։ Ռուսաստանի ավիահարվածի հետևանքով առնվազն 45 ահաբեկիչներ են զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։ Ռուսաստանի ավիահարվածից անմիջապես հետո YPG-ն հայտարարություն է արել։ Հայտարարությունում կազմակերպության գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն, որպես պատրվակ ներկայացնելով ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, ռուսներից բացատրություն է պահանջել։

YPG –ն չի կարողացել մուտք գործել Դեր Զոր

«Մենք կռվում ենք ԴԱԻՇ-ի դեմ»,-ասել է YPG-ի հրամանատարը։ «Ռուսաստանն ու սիրիական ռեժիմը ռմբակոծում են YPG-ի դիրքերը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը պարզաբանի, թե ինչու են նրանք անում դա։ Ռուսաստանն ու սիրիական ռեժիմը միաժամանակ ԴԱԻՇ-ի հե՞տ են և օգնու՞մ են դաիշցիներին»,-հարցադրում է արել նա։

Ռուսաստանի միջամտությամբ YPG կազմակերպությունը, որին աջակցում է ԱՄՆ-ը, չի կարողացել հասնել իր նպատակին՝ շարժվել դեպի Սիրիայի հարավ։ Ռուսաստանը, որը տեղակայվել է Դեր Զոր քաղաքի կենտրոնում ահաբեկիչներից առաջ, ստիպել է YPG-ին հեռանալ հյուսիս՝ այսպես կոչված գավառական տարածքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում