Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն Իրանին կոչ է արել վերջ տալ «պրովոկացիոն գործողություններին»: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Ես չափազանց անհանգստացած եմ Իրանի կողմից հրթիռային փորձարկում իրականացնելու մասին տեղեկություններից, որը հակասում է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին: Իրանին կոչ եմ անում վերջ տալ պրովոկացիոն գործողություններին»,- գրել է Ջոնսոնը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները փորձարկել են Խորեմշեր նոր բալիստիկ հրթիռը՝ 2 հազար կմ հեռավորությամբ և մի քանի մարտագլխիկներ կրելու կարողությամբ: