Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ուրբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկի հետ: Այդ մասին իր թվիթերյան էջում ուրբաթ երեկոյան գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը և օրակարգի հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ համանախագահների միջնորդությամբ: