Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Այլընտրանքի փշոտ ճանապարհը

Նոյեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 68 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու: Վերը նշված 68 համայնքների ցանկում ընդգրկված են նաև մի քանի խոշոր քաղաքներ, որտեղ սպասվում է քաղաքապետի ընտրություն: Քաղաքապետ են ընտրելու Արտաշատում, Արարատում, Ալավերդիում, Ախթալայում, Ստեփանավանում, Տաշիրում, Եղվարդում, Չարենցավանում, Սիսիանում, Կապանում և Քաջարանում:

ՀՀԿ-ն, բնականաբար, թեկնածուներ ունի գրեթե բոլոր համայնքներում, ԲՀԿ-ն նույնպես հայտարարել է, որ նոյեմբերի 5-ի ընտրություններին մասնակցելու քաղաքական որոշում է կայացրել:

Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր «Ելք» դաշինքի երկու կուսակցություններն ակտիվ մասնակցություն ունեցան տեղական ընտրություններին` խախտելով այն տխուր ավանդույթը, որ դրանք համարվում են իշխանությունների և համակարգի հետ առնչություն ունեցող կուսակցությունների մենաշնորհը: Արմավիրի մարզի Նոր Կյանք գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գյուղապետի թեկնածուի հաղթանակը և Վանաձորի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» տպավորիչ արդյունքը որոշակիորեն ազդեցին քաղաքական կյանքի որակի վրա: Փոքր հաղթանակի էֆեկտը մեծապես նպաստեց «Ելք» դաշինքի ստեղծմանը և նրա հաջողությանը խորհրդարանական ընտրություններում: Սակայն գոնե արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմության անցած տարվա ակտիվությունը պայմանավորված է եղել բացառապես սպասվելիք խորհրդարանական ընտրություններով և ոչ թե հետևանք քաղաքական նոր մոտեցման, որով կարևորվում են ՏԻՄ ինստիտուտն ու ընտրությունները` հատկապես կառավարման նոր համակարգի պայմաններում:

Համենայնդեպս, նոյեմբերի 5-ին ընտրություններ են մի քանի մեծ քաղաքներում և, կարծես թե, «Ելք» դաշինքը չունի դրանց մասնակցության որոշում: Խորհրդարանական երրորդ ուժը, որը նաև հավակնում է իշխանության այլընտրանքի կարգավիճակին, պարտավոր է ակտիվ մասնակցություն ունենալ տեղական ընտրություններին` տարբեր համայնքներում հաղթանակ տանելու, առնվազն` տեղական մարմիններում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով: Սակայն ավելի կարևոր և էական է հասարակության հետ հարաբերությունների խնդիրը: Ընտրողներն այլընտրանքային տեսակետներ պետք է լսեն ոչ թե հինգ տարին մեկ անգամ` համապետական ընտրություններում, այլ նաև լոկալ հարթությունում` իրենց քաղաքին, գյուղին վերաբերող հարցերում: Միայն այս ճանապարհով հանրային գիտակցության մեջ կարող է կայանալ այլընտրանքի ինստիտուտը, գաղափարը:

Ընդդիմությունը կարող է հաջողել, եթե քաղաքական գործունեությունը չսահմանափակի միայն Երևանով, և ցանկացած ընտրական գործընթաց օգտագործի` իր ինստիտուցիոնալ կառույցները ստեղծելու, ամրապնդելու նպատակով: Եթե անգամ հնարավոր չի լինում այս կամ այն համայնքում քաղաքապետ կամ գյուղապետ անցկացնել, ընդդիմության ակտիվ մասնակցությունը տեղական ընտրություններին գոնե նպաստում է նրան, որ հասարակությունն ունենա ընտրության հնարավորություն, տեղի ունենա էլեկտորալ որոշակի խմբերի արժեքային կոնսոլիդացիա, ի վերջո` փոշիանա իշխանության ռետուրսը: Միայն այս ճանապարհով «Ելք»-ը կարող է տարբերվել նախորդ ձավողված ընդդիմություններից, մանավանդ որ ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման խորհրդարանական նախաձեռնությունն առաջին հերթին ենթադրում է ակտիվ աշխատանք հասարակության հետ, քարոզչության իրականացում քաղաքներում, գյուղերում: Ընդդիմությունն իր օրակարգի շուրջ հասարակական համաձայնության նոր, արդյունավետ բանաձև գտնելու անհրաժեշտություն ունի, իսկ դա ենթադրում է ակտիվ գործունեություն ոչ միայն խորհրդարանում, այլ նաև սահմանադրական և քաղաքական բոլոր լեգալ հարթակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում