Friday, 26 04 2024
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը

Սեպտեմբերի 21-ը մեր հպարտության, երկրի պետականության նոր սկիզբն ազդարարող օր է․ Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու այլ ոլորտներում արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար այս բնագավառների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին Անկախության տոնի և պետական բարձր պարգևների արժանանալու առթիվ՝ նշելով. «Սեպտեմբերի 21-ը մեր Անկախության տոնն է՝ մեր հպարտության, երկրի պետականության նոր սկիզբն ազդարարող օր: Այսօր այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց վաստակն ունեն մեր երկրի զարգացման գործում՝ ամենքն իր բնագավառում, մասնագիտական ոլորտում, միավորված երկրի նկատմամբ նվիրվածությամբ, անհանգստությամբ և երկրի զարգացման մեջ սեփական ավանդը ներդնելու պարտքի զգացումով:

Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է շնորհավորել ձեզ՝ Անկախության տոնի առթիվ և Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից մեր շնորհակալությունը հայտնել ձեզ այն աշխատանքի համար, որ դուք իրականացնում եք և այն մասնակցության համար, որ ունեք մեր երկրի զարգացման, կառուցման ճանապարհին: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շնորհավորում եմ և մաղթում լավ տրամադրություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում