Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Նալբանդյանը փչացրեց Սերժ Սարգսյանի «ճաշացանկը»

Որևէ բանական մարդ կարո՞ղ է բացատրել, թե ինչու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում նման սկանդալային կերպով անդրադարձավ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, խոսեց տարածքային զիջումների մասին, արդարացրեց ռուսական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջան: Որևէ բանական բացատրություն լինել չի կարող, որովհետև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան դրա վերսկսման նախադրյալներ, միջնորդները հանդես չեն եկել նոր առաջարկություններով: Նալբանդյանի ելույթը տրամաբանական չէ նույնիսկ այն փաստի համատեքստում, որ նա օրերս հանդիպելու է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ` ընդամենն այն մշուշոտ օրակարգով, որպեսզի նախապատրաստվի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը:

Ավելին, որպես արտգործնախարար` Նալբանդյանը հավանաբար ծանոթ է եղել Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ելույթի նախագծին և, փաստորեն, այդ կարևոր իրադարձությունից երկու օր առաջ Երևանում հնչեցրել է գնահատականներ, որոնք արմատապես տարբերվում են Սարգսյանի նյույորքյան խոսքի շեշտադրումներից: Նման դեպքերում ԱԳ նախարարը սովորաբար հրաժարական է տալիս կամ պաշտոնանկ է արվում: Ո՛չ առաջինին, ո՛չ էլ երկրորդին ականատես չենք դարձել: Անկեղծ ասած` այնպիսի տպավորություն է, որ Էդիկ Նալբանդյանը միտումնավոր փչացրել է Սերժ Սարգսյանի միջազգային և համազգային «մենյուն»:

Համընդհանուր կարծիք է ձևավորվել, որ Սարգսյանը հատուկ էր հրավիրել համազգային համաժողովը, որպեսզի դրա մասնակիցների առաջ Նալբանդյանը քողազերծի Հայաստանի իշխանությունների պարտվողանությունը, այլ խոսքով` հող նախապատրաստվի փոխզիջումների համար: Սակայն Սարգսյանն իր թշնամին չէ և նման սցենար հաստատ չի ունեցել, ուրեմն` մնում է կռահել, թե ինչու է Նալբանդյանը թիկունքից հարվածում Սարգսյանին: Կամ նույն տրամաբանությամբ` ո՞վ է լուրջ ընդունելու Սերժ Սարգսյանի խրոխտ ելույթը Նյու Յորքում, եթե երկրի արտգործնախարարն ավելի անմիջական միջավայրում խոսում է տարածքային զիջումների անհրաժեշտության մասին:

Ավելի գլոբալ հարց` ո՞վ է որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Փոխնախարար Շավարշ Քոչարյա՞նը, որը բոլորից հաճախ է բարձրաձայնում պաշտոնական տեսակետներ: Իհարկե` ոչ, որովհետև Քոչարյանը խոսում է ԼՂ հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելու էմբարգոյի անհրաժեշտության մասին, իսկ նրա անմիջական ղեկավարն արդարացնում է՝ Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարումը, ընդ որում` բառացիորեն կրկնելով Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին:

Սերժ Սարգսյա՞նն է որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Խիստ կասկածում ենք, որովհետև միայն սեպտեմբերի 18-ի ելույթը բավարար էր` Նալբանդյանին թոշակի ուղարկելու համար: Ընդ որում` ոչ այնքան կարևոր է Նալբանդյանի ասածի բովանդակությունը, որքան` դա հնչեցնելու ժամանակն ու լսարանը: Իսկ գուցե Նալբանդյա՞նն է որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Իհարկե`ոչ, պարզապես նա ճիշտ ժամանակին և պարտաճանաչ բարձրաձայնում է այն, ինչն այդ պահին անհրաժեշտ է Մոսկվային: Դրա դիմաց, ըստ երևույթին` Նալբանդյանին խոստացել են պաշտոնի անձեռնմխելիություն: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնանկ կարող է անել ուզածդ պաշտոնյային, անգամ վարչապետին, անձեռնմխելի է միայն Նալբանդյանը, ում «կուռատորը» Մոսկվայում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում