Երեքշաբթի Նյու Յորքի Trump Tower երկնաքերի մոտ անցկացված ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Ներկայացուցիչների պալատի երեք անդամի և քաղաքային խորհրդի նախագահին։ Ավելի ուշ նրանց ազատ են արձակել։
Ցուցարարները պահանջել են արտաքսման սպառնալիքից պաշտպանել այն երիտասարդներին, որոնք ապօրինաբար մուտք են գործել ԱՄՆ անչափահաս տարիքում։
Հավաքվածները հորդորել են նախագահին երկարացնել արտաքսման արգելք սահմանող՝ Բարաք Օբամայի օրոք ընդունված օրենքը, որը տարածվում է մոտ 800 հազար փախստականի վրա։