Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման հետ կապված Սերժ Սարգսյանը հույսը կորցրել է և ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիային գրգռելու վերջին փորձը արեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նման բացասական հետևանքներով արձանագրություններ մեր պատմության մեջ չի եղել: Ավելի վատն է՝ քան Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Կարսի պայմանագիրը: Փառք Աստծո, որ Թուրքիան մաքսիմալիստական դիրքերի վրա է և չի գնում վավերացման:Այս արձանագրությունը բացասական ազդեցություն ունեցավ հատկապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: