Friday, 24 07 2026
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է

Սերժ Սարգսյանի վերջնագիրն աշխարհին և Թուրքիային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթում կարևոր ուղերձներ կային, որոնք միտված են հստակեցնել Հայաստանի արտաքին քաղաքականությունն առաջիկա ամիսների, գուցե տարիների հիմնական ուղղությունները:

Մինչև ելույթի բովանդակությանն անդրադառնալը` նկատենք, որ դրանում տեղ գտած շեշտադրումներն ամենևին չեն հուշում, թե գործ ունենք հեռացող առաջնորդի մասին: Սերժ Սարգսյանը երեկ ոչ թե ամփոփել է իր կառավարման տասնամյակը, այլ խոսել է նոր իրավիճակի, նոր համատեքստի մասին, որում ինքն ունենալու է մեծ դերակատարություն:

Ավելին, Սարգսյանը Հայաստանի քաղաքական կյանքի նոր օրակարգ ու նշաձող է սահմանում` գրեթե անայլընտրանք դարձնելով իր իշխանությունը երկարաձգելու հեռանկարը: Սարգսյանի ելույթի ամենակարևոր հատվածը վերաբերել է հայ-թուրքական հարաբերություններին, ցյուրիխյան արձանագրություններին: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», – ասել է Սերժ Սարգսյանը: Հենց սա է Հայաստանի նախագահի ելույթի հիմնական առանցքը:

Նա միջազգային հանրությանն, ըստ էության, վերջնագիր է ներկայացնում` մինչև մյուս տարվա գարունը ճնշում գործադրել Թուրքիայի վրա: «Սին արձանագրություններ» ձևակերպումը հենց ասվածի վկայությունն է, որովհետև Սարգսյանն, ըստ էության, ակնարկում է, որ առանց միջազգային համարժեք երաշխիքների` Անկարայի հետ որևէ համաձայնություն արժեք չունի: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանը հրաշալի գիտի, որ այսօր Արևմուտքն, ըստ էության, ազդեցության որևէ գործուն լծակ չունի Թուրքիայի ղեկավարության, նրա քաղաքականության վրա: Ըստ այդմ, խիստ կանխատեսելի է, որ իր նախագահության մայրամուտին Սարգսյանը չեղարկելու է հայ-թուրքական արձանագրությունները: Նման քայլ անելու ժամանակը ճիշտ է ընտրված, սակայն շատ կարևոր է, որ Հայաստանի այդ նախաձեռնությունը համահունչ լինի Թուրքիայի հանդեպ ձևավորված անբարենպաստ միջազգային համատեքստին և չընկալվի որպես Երևանի միակողմանի դեմարշ: Հայաստանն, ըստ էության, չի տեսնում հարաբերությունների հեռանկար այսօրվա Թուրքիայի հետ, որն իրեն դրել է համաշխարհային զարգացումների լուսանցքում` դառնալով տարածաշրջանային լարվածության և ավտորիտարիզմի խորհրդանիշ:

Մյուս կողմից` Սերժ Սարգսյանի 2018-ի գարնանային նախաձեռնությունը քաղաքական արժեք, միջազգային ընկալում կունենա, եթե Հայաստանը` իր ներքին բովանդակությամբ, արտաքին քաղաքականությամբ, ապացուցի, որ շարժվում է համաշխարհային զարգացման համատեքստին համահունչ: Որևէ պարագայում հայ-թուրքական հարաբերությունները չպետք է ծառայեցվեն Մոսկվայի քմահաճույքներին, հակառակ պարագայում` Հայաստանի կանխատեսելի քայլը կկորցնի իր բովանդակությունը: Նույն ճշմարտությունը վերաբերում է նաև ԼՂ կարգավորման գործընթացին: Զուտ տեսականորեն միանգամայն անթերի է այն, ինչի մասին Նյու Յորքում խոսել է Սերժ Սարգսյանը: Սակայն կասկած չկա, որ Իլհամ Ալիևը նույն անբիոնն օգտագործելու է Հայաստանի հասցեին «մահացու» մեղադրանքներ հնչեցնելու համար:

Աշխարհը թերևս հոգնել է փոխադարձ մեղադրանքներից և, մեծ հաշվով, անտարբեր է դարձել Երևանից և Բաքվից հնչող խոսքի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը միանգամայն ճիշտ է, երբ շեշտը դնում է Արցախի և Ադրբեջանի քաղաքակրթական անհամատեղելիության վրա, սակայն հայկական կողմը իր թեզը գործնականում ապացուցելի կդարձնի, եթե Հայաստանն ու Արցախն իրականում դառնան ժամանակակից պետություններ, որոնց հիմնական հարստությունը մարդն է: Հակառակ պարագայում` Սարգսյանի խոսքը կդառնա քարոզչություն, որի պրակտիկ ազդեցությունը միջազգային քաղաքականության վրա զրոյական է: Եվ վերջապես` կարծես թե, այլևս չկա որևէ կասկած, որ Հայաստանն ու ԵՄ-ն աշնանը ստորագրելու են շրջանակային նոր համաձայնագիրը:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում այդ մասին խոսել է վստահությամբ` կասկածներ չթողնելով, որ Մոսկվայի հետ խնդիրը վերջնականապես համաձայնեցված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում