«Մեր պատմության մեջ, եթե ուշադրություն դարձնենք, ամեն անգամ, երբ հայերը միացել են, հաղթանակել են: Մենք պետք է միանանք, որ կարողանանք այս երկիր մի օր վերադառնալ և մեծ Հայաստան շինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակից Սերկուհի Ջանյանը (Բրազիլիա): Նրա խոսքերով՝ այսպիսի համաժողովներ շատ են լինում, և որևէ հարց չի լուծվում: Նրա խոսքերով՝ սփյուռքահայերը պետք է գան, պահանջեն, օգնեն, և եթե իրենց օգնությունը մի կաթիլ օգուտ է տալիս՝ դա մեծ բան է:
Նրա խոսքերով՝ պետք է ունակ դեսպաններ ուղարկել Բրազիլիա: «Այլապես՝ եկած դեսպանները կարծում են, թե սովետական համակարգում ենք ապրում, գալիս են հրամաններ արձակում՝ խոսիր, կամ մի խոսիր»,- հավելեց նա:
Սերկուհի Ջանյանը նաև նշեց, որ դժգոհ է դեսպանից: