Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Թող քո «այո»-ն լինի այո՛, և «ոչ»-ը` ո՛չ

Այսօր Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում ելույթ է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանը: Ելույթը, որպես այդպիսին, նորություն չէր պարունակում, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ Կարապետյանն ակնհայտորեն փորձում է բարեփոխիչ վարչապետի կերպար ստեղծել: Այս համաժողովը, մեծ հաշվով, Կարեն Կարապետյանի նախաձեռնությունը չէ,  նույնիսկ, կարելի է ասել,  որ Սերժ Սարգսյանը «համահայկական» ռեսուրսով հակադրվում է հենց Կարապետյանի «ռուսահայ» ձեռնարկներին, սակայն վերջինս բավականին արդյունավետ օգտագործեց համաժողովի հարթակը` իր իմիջը և հավակնությունները ներկայացնելու համար: Ավելորդ է ասել, որ սրանում Կարապետյանի անհատական տաղանդն ու արժանիքներն առանձնապես մեծ տեղ չունեն: Ուղղակի Սփյուռքում էլ են հոգնել Հայաստանի իշխանության ավանդական,  կոռուպցիա և մենաշնորհ մարմնավորող դեմքերից, և ցանկացած թարմություն արդեն իսկ որոշակի հույսեր է ծնում: Պատահական չէ, որ համաժողովում Կարապետյանին հարց է տրվել նրա վարչապետական հեռանկարի մասին` վերջինիս կերպարի խիստ պոզիտիվ մատնանշման ֆոնին: «Դուք նոր հեղափոխական ճամփա բացեցիք: Բացի դրանից, կարծում եմ, լավ շախմատ եք խաղում, քանի որ «շախ» ու «մատ» ցույց տվեցիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից: Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»,- հարցրել է համաժողովի մասնակիցներից մեկը: Կարապետյանի պատասխանը, ինչպես միշտ, լակոնիկ է եղել,  սակայն նրա «այո»-ն հաստատական է հնչել: Կարեն Կարապետյանը երբեք աչքի չի ընկել վճռականությամբ և կտրուկ պատասխաններով և,  եթե այսօր 2018-ի մասով հստակ ամրագրում է իր հավակնությունների նշաձողը, ապա կարելի է ենթադրել, որ քաղաքական որոշումը կայացված է, կամ առնվազն Կարեն Կարապետյանը ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հովանավորությամբ մտադիր է լուրջ պայքարի մեջ մտնել 2018-ի իշխանության համար:

Ավելի շատ հակված ենք առաջին վարկածին, որը ենթադրում է, թե Կարեն Կարապետյանի ինքնավստահությունը սնուցվում է նրա ու Սերժ Սարգսյանի պայմանավորվածություններից, այլապես Կարապետյանը լրագրողների հետ այսօր տեղի ունեցած զրույցում խորհուրդ չէր տա սպասել ՀՀԿ պաշտոնական որոշմանը: Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ական մի խումբ գործիչներ հայտարարում են, որ 2018թ. հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում, ասել է. «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի  ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանն իր վարչապետության շրջանում անընդհատ կրկնվող հարցին առաջին անգամ տվել է կտրուկ պատասխան: Նա հասկացրել է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարն ոչ թե ՀՀԿ-ի,  այլ մասնավոր անձանց ցանկությունն է:

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանն այսքան վստահ, որ ՀՀԿ պաշտոնական որոշումը լինելու է իր վարչապետության հաստատումը 2018-ի ապրիլին, մանավանդ, երբ կուսակցությունում, ըստ էության, չունի հենարան: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի հետ ձեռք են բերվել վերջնական համաձայնություններ, թե՞ կան այլ գործոններ,  որոնք Սերժ Սարգսյանին հարկադրում են 2018-ի ապրիլին, գոնե առժամանակ,  հրաժարվել երկրի ղեկավարի կարգավիճակից: Առայժմ դժվար է հստակ պատասխաններ տալ այս հարցերին, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը «համազգային» և միջազգային հարթակներում և դժվար է կանխատեսել նրա ծրագրերը, եթե անգամ նա Կարեն Կարապետյանին կամ այլ մարդու որևէ բան է խոստացել: Ամեն դեպքում, օրեր առաջ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի ֆոնին արձանագրել էինք, որ երկրում կարծես թե  ձևավորվում է ներքաղաքական նոր ատատուս-քվո, որն ավելի ամրապնդվեց վարչապետ և գործարար Կարապետյանների քավոր-սանիկությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում