«Սա, իհարկե, շատ կարևոր է, Հայաստան-Սփյուռք կապը միշտ պետք է ամրապնդվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակից՝ Լոս Անջելեսի «Պատիվ» բարեգործական կազմակերպության նախագահ Ստեփան Գումրիկյանը:
«Ես սիրում եմ մեր երկիրը և ամեն ինչ պետք է անեմ, որ մեր Հայաստան աշխարհը զարգանա, բարգավաճի և դառնա աշխարհի մեջ ամենասիրուն երկրներից մեկը»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը կարծում է, որ բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, և կարևորում է աշխատատեղերով մարդկանց ապահովումը:
Մանրամասները՝ տեսանյութում: