Դուբայում բացվել է աշխարհում առաջին՝ լիովին ավտոմատացված «խելացի» ոստիկանական բաժանմունքը։ Այս մասին հայտնում է ԱՄԷ-ի Gulf News պարբերականը։
Բաժանմունք այցելողները կարող են օգտվել 60 տեսակի ծառայությունից, օրինակ՝ հաղորդում տալ իրավախախտման մասին կամ տեղեկացնել ՃՏՊ-ի մասին։
Նշվում է, որ ոստիկանների հետ շփումը տեղի է ունենում տեսակապով և էլեկտրոնային ցանցով։ «Խելացի» ոստիկանական բաժանմունքը կաշխատի շուրջօրյա։
Հետագայում այդպիսի ոստիկանական բաժանմունքներ կստեղծվեն Դուբայի բոլոր շրջաններում։ Դա կօգնի բեռնաթափել ծանրաբեռնված ոստիկանական բաժանմունքները։