Անհայտ կինը Մարսելի կայարանում աղաթթու է լցրել ամերիկացի զբոսաշրջիկների վրա՝ հայտնում է Provence թերթը։
Ամերիկացի 4 զբոսաշրջիկները Սենթ-Չարլզ կայարանում գնացքի սպասելիս են եղել, երբ նրանց է մոտեցել կինն ու աղջիկների վրա աղաթթու լցրել։
20 և 21 տարեկան երկու աղջիկները դեմքի արվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։
Պարբերականի տվյալներով՝ կինը հարձակման ժամանակ որևէ սպառնալիք կամ պահանջ չի հնչեցրել։ Ոստիկանները նրան ձերբակալել են։