Ահաբեկչության մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի 3 քաղաքացիներ (մեղադրվում են ահաբեկչության, սպանության և մարդ առևանգելու մեջ) 2016 թվականին մի քանի ամիս ապրել են վրաց պատրիարք Իլյա Երկորդի տանը։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը՝ հղում անելով պատրիարքի անձնական թիկնազորի նախկին պետ Սոսո Օխանաշվիի դատական հարցաքննության ձայնագրությանը։ Այդ ցուցմունքները նա դատարանում տվել է հուլիսի 25-ին կայացած փակ նիստում՝ Skype տեսակապով։
Նրա խոսքով՝ պատրիարքը չի ապրել նշված տանը, իսկ ապրիլին այնտեղ հայտնաբերվել են Թուրքիայի 3 քաղաքացիներ, ովքեր, ինչպես նա պարզաբանել է, բնակեցվել են այնտեղ պատրիարքի քարտուղար Շորենա Տետրուաշվիլիի հանձնարարությամբ։
Օխանաշվիլին հայտարարել է, որ հետախուզվողների մասին անմիջապես հայտնել է իրավապահ մարմինների, սակայն արձագանք չի հաջորդել, և մի քանի օրից նրանք լքել են երկրի տարածքը։