Իրանցի զինծառայողները ներթափանցել են ամերիկյան հրամանատարական կենտրոններ և Վաշինգտոնի կողմից ԴԱԻՇ-ին աջակցության ապացույցներ են հյատնաբերել: Այս մասին հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունում, հայտնում է IRIB հեռուստաալիքը:
«Մենք… տեսանք՝ նրանք ինչին են հետևում, ուր են հարվածում, ինչի կողքով են անցնում և ինչպես են աջակցում ԴԱԻՇ-ին»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիայի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
Նրա խոսքով՝ եթե երկրի ղեկավարությունը կորպուսին թույլատրի հրապարակել իրենց ստացած տվյալները, դա ԱՄՆ-ի համար «մեծ սկանդալ» կլինի: