Լուրեր
Դե վսյո, գյուղապետերից ստացեք. նայեք՝ նկարչություն չլինի. վարչապետը՝ Լոքյանին
  • 17:53
  • 2017-09-14
  • Դիտումներ՝ *

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև գյուղացիներին արտոնյալ պայմաններով տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:

Կարեն Կարապետյանը մարզպետներին հորդորեց մեկ ամսվա ընթացքում կազմել պարտապանների վերջնական ցուցակները և ներկայացնել տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ամփոփվեն:

«Նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել»,- նշեց նա, իսկ Լոքյանն արդարացավ, որ կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել այդ սերմերն ու պարարտանյութերը: «Գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը: Եվ նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

  • Դիտումներ՝ *