Հնդկաստաանում նավակի շրջվելու հետևանքով զոհվել է 22 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել Յամունա գետում։ Նավակում գտնվել է 60 ուղևոր։ Այս մասին հատնում է Press Trust of India պարբերականը։
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Ուտար-Պրադեշ նահանգի Բաղպատ շրջանում։ Նավակի ուղևորները մեկնելիս են եղել Հարյանա նահանգ։
Նավակի ուղևորներից 12-ին հաջողվել է փրկել։ Մյուս ուղևորների որոնումները շարունակվում են։ Նավակի շրջվելու պատճառների մասին չի հաղորդվում։ Ականատեսների խոսքով՝ նավակը գերբեռնված է եղել, ինչն էլ կարող էր հանդիսանալ շրջվելու պատճառ։