Ամերիկյան բոլոր պետական հաստատությունները պետք է 3 ամսում հրաժարվեն «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքների օգտագործումից։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ մեկ ամսվա ընթացքում հաստատությունները պետք է զեկուցեն Լաբորատորիայի ծրագրերի առկայության մասին, 2 ամսից՝ կազմեն այլ արտադրանքի անցման պլան, իսկ եռամսյա ժամկետում սկսեն իրականացնել ընկերության արտադրանքից հրաժարվելու պլանները։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Ընկերությանը կասկածում են ռուսական իշխանությունների հետ կապի մեջ։ «Կասպերսկու լաբորատորիան» նշել է, որ կիբերլրտեսության փորձերում երբեք չի օգնել որևէ կառավարության։