Լուրեր
Աղբի թեման վաղուց արդեն հին է. Մարգարիտ Եսայանը՝ վարչապետին
  • 19:42
  • 2017-09-13
  • Դիտումներ՝ *

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց. «Այս 1 տարվա ընթացքում մեր քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, դուք գո՞հ եք արդյունքներից»:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մենք ձեզ ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք ոչ միայն մեր գնահատականով՝ թե տարածաշրջանում ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, անհամեստ չհնչի, լավագույնն են: Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք, իհարկե, ոչ: Պրակտիկորեն մենք չունենք քաղաքացի, որ իր կյանքի որակը չի ուզում բարելավի, չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի սպասումները բավարարում ենք»: Վարչապետն ասաց, որ ընթացքից գոհ են, բայց կան ծրագրեր, որոնցից իրենք դժգոհ են:

  • Դիտումներ՝ *