ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցն ուղղված էր վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք դիտեք, որ «Ելք» դաշինքը ԱԺ-ում նախաձեռնել է քաղաքական կամք ձևավորելու նախագիծ ԵԱՏՄ-ից դուրս գալու կապակցությամբ, և այսօր մեզ հարց է ուղղվում, թե արդյոք գնահատե՞լ ենք դուրս գալու տնտեսական ռիսկերը: Ես ուզում եմ ձեզ ուղղել հակընդդեմ հարց՝ արդյոք դուք՝ որպես կառավարություն, գնահատե՞լ եք ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը: Արդյոք կառավարությունն ունի՞ սցենար, որի առկայության պարագայում դուք կհամարեք, որ պետք է դադարեցնել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ մենք կսպասենք, որ ինքը իր սեփական մահով մահանա»:
Վարչապետն ի պատասխան ասաց. «Ինչո՞վ է ԵԱՏՄ-ն լավ՝ դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ի՞նչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեինք. այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով»:
Վարչապետի խոսքով՝ իրենք նաև որոշակի քայլեր են ձեռնարկում Իրանի հետ. «Մենք մի հետաքրքիր բանաձև ենք ուզում առաջարկել, եռակողմ՝ Թուրքմենստան-Հայաստան-Իրան»: