Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կանխավճար է մուծել Ռուսաստանից ձեռք բերվող С-400 զենիթա-հրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնում է Hürriyet-ը։
«Հաջորդ քայլը մեզ Ռուսաստանի կողմից վարկի տրամադրումն է։ Ե՛վ ես, և՛ պարոն Պուտինը վճռական ենք տրամադրված այդ հարցով»,-ասել է Էրդողանը լրագրողներին Ղազախստանից ժամանելիս։
С-400 համակարգեր ստանալու Թուրքիայի մտադրության մասին առաջին հայտարարությունները հայտնվել էին դեռևս 2016 թվականի աշնանը։