«Էս երկու օրվա քննարկման արդյունքում զգացվում է, որ ստեղծում ենք Պալատ Երևան քաղաքի համար»,- ասաց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ոչ մի խոսք չկա այն մասին, թե տարածքների ճարտարապետները ինչ մեխանիզմով են աշխատելու, կամ կառուցապատման աշխատանքներ կատարող բնակիչներն ինչպես են հաստատելու իրենց նախագծերը. «Արդյո՞ք նախատեսվում է Պալատի մասնաճյուղ մարզերում»:
Հարակից զեկույցով հանդես եկող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանը չկիսեց պատգամավորի այն մտահոգությունը, թե Պալատը ստեղծվում է միայն Երևան քաղաքի համար: