ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է իրեն առաջարկված՝ Իրանի հանդեպ ավելի ագրեսիվ գործողությունների ռազմավարությունը, այդ թվում ընդդեմ Իրաքում ու Սիրիայում Թեհրանի քաղաքականության։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
«Դա կարելի է անվանել մասշտաբային ռազմավարություն ընդդեմ Իրանի մի շարք թշնամական քայլերի, նրա ֆինանսական քաղաքականության, ահաբեկչության աջակցման, տարածաշրջանի, հատկապես Սիրիայի, Իրաքի և Եմենի ապակայունացման»,-աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությամբ հանդես են եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Հերբերտ Մաքմաստերը և այլ ազդեցիկ պաշտոնյաներ։