Այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարատկի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Երևանի Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս: