Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով կարճել «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին կայքերում հրապարակած ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին սպառնալով եւ ծաղրելով հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, այն ժամանակ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար, նախազգուշացնելով՝ ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայն չբերի, կկորցնի աշխատանքը։