Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

ԹԻ կոչը՝ պատժել Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տվող հանցագործներին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությանը կոչը հետաքննելու այն քաղաքական գործիչներին, բանկերին և ընկերություններին, որոնք օգնել են Եվրոպայում Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տալու համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը կոչ է անում հետաքննել այն քաղաքական գործիչներին, բանկերին և ընկերություններին, որոնք օգնել են Եվրոպայում Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տալու համար, և, հարկ եղած դեպքում, պատժել հանցագործներին: ԹԻ-ն մեկնարկելու է ազգային և միջազգային ջատագովության արշավներ` թիրախավորելով փողերի լվացման դեմ պայքարը` բացահայտելու կոնկրետ հանցագործությունը և կոչ  անելու միջազգային կազմակերպություններին, ներառյալ Եվրոպայի խորհրդին, հետաքննելու ոչ պատշաճ վարքագիծը և ձեռնարկելու ուղղիչ գործողություններ:

Կոչին նախորդել է վեց երկրների (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորության և ԱՄՆ) լրագրողների կողմից իրականացված հետաքննությունը կասկածելի ֆինանսական ցանցի վերաբերյալ, որը գումար է փոխանցել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամից: Վերջինիս միջոցներով գումարներ են վճարվել որոշումներ կայացնողներին և  եվրոպացի ազդեցիկ անհատներին:

«Վրդովեցուցիչ է տեսնել, թե ինչպես են այնպիսի պատկառելի հաստատություններում, ինչպիսին է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի հանվում և գումարի դիմաց աչք փակում կոռուպցիայի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարումների վրա: Նրանք պետք է պատժվեն, և մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ Խոսե Ուգասը:

Հետաքննությամբ պարզվել է, որ ֆինանսական ցանցի կենտրոնը Դանիայում ազդեցիկ «Դանսկե» բանկն է և հատկապես այդ բանկի մասնաճյուղը Էստոնիայում: Նաև մատնանշվում են 4 կեղծ ընկերություններ, որոնք հիմնադրվել են Միացյալ Թագավորությունում` գաղտնի օֆշորային սեփականատերերով, ովքեր փող են ստացել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամից: Բացի դրանից, հայտնի է, որ անհատներն ու քաղաքական գործիչները վճարումներ են ստացել Գերմանիայի և ՄԹ այս ընկերություններից:

Զեկույցները ցույց են տալիս, որ այդ փողն ստացած քաղաքական գործիչներն ու խորհրդականներն այնպիսի դիրք ունեն, որ ազդում են Ադրբեջանում մարդու իրավունքների չարաշահման վերաբերյալ փաստաթղթերին առնչվող որոշումների կայացման վրա ԵԽԽՎ-ում: Վճարումների նպատակն է սահմանափակել մարդու իրավունքների ոտնահարմանը և ընտրակեղծիքներին առնչվող այն տեղեկատվությունը, որ կարող է վնաս հասցնել երկրի համբավին:

«Այս հետաքննությունները ցույց են տալիս, որ անգամ այն երկրներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված, ինչպես Դանիայում է, որը ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքով աղյուսակի առաջատար դիրքերում է գտնվում, կարգավորող մարմինները դեռևս ձախողում են փողերի լվացման դեմ օրենսդրության կիրառումը», – ավելացրել է Ուգասը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որն այդ պատմությունը բացահայտած` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի գործընկերն է, ճնշում կգործադրի համապատասխան իշխանությունների վրա՝ ապահովելու, որ ցանկացած իրավախախտում հետաքննվի և պատժվի և կարգավորման սողանցքերը փակվեն:

Որպես առաջին քայլեր Թրանսփարենսի Ինթերնեշնլը՝

ապացույց կներկայացնի ԵԽԽՎ-ի կոռուպցիան հետաքննող հատուկ խմբին սեպտեմբերի 7-ին և կպահանջի լիարժեք, թափանցիկ հետաքննություն, կապահովի ԱՄՆ իշխանություններին վերաբերող հետաքննությանն առնչվող փաստաթղթեր, քանի որ Ադրբեջանի Միջազգային բանկը տեղակայված է Միացյալ Նահանգներում:

Ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամը նաև սատարում է Ադրբեջանի իշխող ընտանիքի և մերձավոր մեղսակիցների ցանցի, այդ թվում` Գերմանիայի և այլ երկրների ընկերությունների առաջնորդների և քաղաքական գործիչների շռայլ կենսակերպը: Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ գումարն օգտագործվել է Չեխիայում ֆուտբոլի ակումբ, թանկարժեք իրեր, և կարևոր անշարժ գույք գնելու համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը նաև՝

կոչ կանի Չեխիայի, Դանիայի, և Գերմանիայի իշխանություններին՝ հետաքննելու գաղտնի սեփականատերերով կեղծ ընկերությունների դերը և կպահանջի վերանայել իրական սեփականատերերի հանրային ռեգիստրերը,

կոչ կանի այդ երկրների իշխանություններին՝ խստացնել և գործադրել փողերի լվացման դեմ ընթացակարգերը,

կոչ կանի, որ լիակատար հետաքննություն իրականացվի նրանց նկատմամբ, ովքեր «կեղտոտ փողեր» են ստանում միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում,

կպահանջի, որ Եվրոպայում քաղաքացիները դիմեն իրենց երկրների այն պատգամավորներին, որոնք մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին, որ նրանք ընդունեն ավելի խիստ բարեվարքության չափորոշիչներ կոռուպցիայի և չարաշահումների մեղադրանքի լույսի ներքո:

Հավելյալ տեղեկատվություն. Հետաքննությունը և դրան հետևող ջատագովությունը Հակակոռուպցիոն համաշխարհային կոնսորցիումի մաս են կազմում: Այն լրագրողներին և ակտիվիստներին միավորող նոր նախաձեռնություն է: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես

Եվրոպայի խորհուրդը Եվրոպայում առաջատար ֆորում է, որին հանձնառված է   մշտադիտարկել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը իր` 47 անդամ երկրներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում