Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չի մտածում թատրոնի լարված կծիկի մասին, մտածում է անելիքների մասին:
«Առաջին խնդիրը լինելու է թատրոնի հասարակական դերի փոփոխությունը, թատրոն-հասարակություն կապն ավելի առողջացնելուն են միտվելու առաջիկա ծրագրերը, և պետք է ակտիվ պահել թատրոնի ստեղծագործական պուլսը»,- ասաց Վարդան Մկրտչյանը:
Սեպտեմբերին թատրոնը կունենա պրեմիերա: Նորանշանակ տնօրենի խոսքով՝ նպատակն է տարեկան գոնե կարողանալ ունենալ չորս պերմիերա:
«Միայն ակտիվության շնորհիվ կարող ենք հասնել մեր գլխավոր նպատակին»,- հավելեց նա: