Իրանի ոստիկանությունն առգրավել է 100 աղավնու, որոնք կիրառվել են թմրանյութերի մաքսանենգության համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ոստիկանության՝ թմրանյութերի դեմ պայքարի բաժանմունքը երեքշաբթի մի շարք ռեյդեր է անցկացրել Քերմանշահ նահանգում, որի ընթացքում հայտնաբերել ու առգրավել է փոստային աղավնիների, որոնց վարժեցրել էին՝ թմրանյութերի փոխադրման համար։
Դատական մարմինների ներկայացուցչի խոսքով՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող մարդիկ թմրամիջոցները փոքր տուփերի մեջ են տեղավորել ու ամրացրել դրանք թռչունների ոտքերին։
Ինչպես նշում է գործակալությունը՝ դա Քերմանշահում թմրանյութերի մաքսանենգության նպատակով աղավնիների օգտագործման առաջին դեպքն է։