ԱՊՀ երկրներից և Վրաստանից ներգաղթյալներին առնչվող սոցհարցումը, որը 2017 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ազգային հետազոտական համալսարանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համար 8700 մարդկանց շրջանում անցկացրել է Էթնոքաղաքական և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, վկայում է այն մասին, որ ՌԴ-ում աշխատող ներգաղթյալների ավելի քան 70 տոկոսն օրինական հիմունքներով է գործում։
Ապօրինի զբաղվածության ամենամեծ մասը բաժին է ընկել տնային տնտեսություններին։
Այս տարի Հայաստանից գաղթածների թիվը կազմում է 507 հազար։ 2016 թվականի համեմատ ցուցանիշը նվազել է 1000-ով։
Ըստ հարցման տվյալների՝ Հայաստանից ներգաղթածների 72,1 տոկոսը ծրագրում է մշտապես մնալ Ռուսաստանում, 11,9 տոկոսը մտադիր է մշտապես ուղևորություններ կատարել Հայաստան-Ռուսաստան-Հայաստան ուղղությամբ, 5,2 տոկոսը հայտարարել է Ռուսաստանում մի քանի տարի աշխատելու և հայրենիք վերադառնալու մասին, միայն 1,4 տոկոսն է այլ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: