Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ադրբեջանը չի կարող գնել Ս-500 ռուսներից, Ս-400՝ հնարավոր է. Հայաստանն էլ կուզենար՝ արտոնյալ պայմաններով

Ռուսական «Իզվեստիա» թերթը տեղեկացրել է, որ օգոստոսի 22-ին բացվող «Բանակ-2017» ցուցահանդես-ֆորումին ցուցադրվելու են նոր սերնդի զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ), որոնք արտադրվել են ռուսական «Ալմազ-Անթեյ» ընկերության կողմից: Դրանք են Ս-500 «Պրոմեթևս», «Անթեյ-4000» զենիթահրթիռային համակարգերը, ինչպես նաև «ԲՈՒԿ-Մ3» զենիթահրթիռային համալիրները:

Ռուսական արտադրության նորագույն այս համակարգերը նախատեսված են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համար, և ինչպես ռուս փորձագետներն են ասում՝ դրանք լինելու են Ռուսաստանի «օդատիեզերական պաշտպանության միացյալ համակարգի» հիմնական տարրերը:

Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է այս զինտեխնիկայի հնարավոր արտահանման հանգամանքը: Նույն հոդվածում «Սպառազինությունների արտահանում» ամսագրի գլխավոր տնօրեն Անդրեյ Ֆրոլովը կարծիք է հայտնել, որ նորագույն ԶՀՀ-ները ցուցադրվելու են առաջին հերթին արտասահմանյան գնորդների համար: Ռազմական փորձագետը ենթադրում է, որ այս ԶՀՀ-ների նկատմամբ հետաքրքրություն կարող են ցուցաբերել մի շարք երկրներ, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը, Ղազախստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական միապետությունները: Տեղեկությունը անմիջապես օգտագործել է ադրբեջանական haqqin.az կայքը՝ նշելով, թե Ադրբեջանը կարող է ձեռք բերել նշված զինատեսակները Ռուսաստանից:

Բայց որքանո՞վ է հնարավոր Ս-500-ի, «Անթեյ-4000»-ի կամ Ս-400-ի վաճառքը, մասնավորապես, Ադրբեջանին: «Առաջին լրատվական»-ի այս հարցին պատասխանել է ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ պարզաբանելով, որ, նախ, Ս-500 «Պրոմեթևս» համալիրները նախատեսված չեն արտահանման համար, դրանք նույնիսկ Ռուսաստանի զինված ուժերում դեռևս կիրառության մեջ չեն մտել:

Ընդհանրապես նախատեսվում է, որ Ս-500-ները ռուսական զինված ուժերին կսկսեն մատակարարել միայն 2019 թվականից: Ռուս փորձագետները շատ բարձր են գնահատում Ս-500-ի հնարավորությունները, թեև շատ բան դեռևս գաղտնի է պահվում այս համակարգի մասին: Հայտնի է, որ այն կարող է խոցել օդային և նույնիսկ տիեզերական թիրախների շատ լայն շրջանակ: Ս-500-ը կարող է խոցել սովորական և գերձայնային թևավոր հրթիռներ, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

«Անթեյ-4000» ԶՀՀ-ների մասին ավելի շատ տեղեկություն կա: Սա Ս-300Վ4 զենիթահրթիռային համակարգերի՝ արտահանման համար նախատեսված տարբերակն է: Այս զինատեսակը նախորդ մոդելի՝ Ս-300Վ-ի կատարելագործված տեսակն է: Մասնագետների գնահատմամբ՝ Ս-300Վ4-ի արդյունավետությունը, Ս-300-ի նախորդ սերունդների հետ համեմատած, աճել է 2,3 անգամ: Սրա ռադարները շատ ավելի զգայուն են, հեռատես և ավելի լավ են պաշտպանված խանգարող աղմուկից: Նոր համակարգի համար ստեղծվել են նոր հրթիռներ, որոնք կարող են խոցել հակառակորդի թիրախները մինչև 400 կմ հեռավորության վրա:

«Ս-500-ը նույնիսկ Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության մեջ չկա: Տեսանելի ապագայում այն որևէ տեղ չի արտահանվելու, ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ որևէ այլ երկիր չեն կարող գնել այդ համակարգից: Եթե Ս-500-ն ընդհանրապես արտահանվի, ապա դա կարող է լինել ամենաշուտը 15-20 տարուց: Ինչ վերաբերում է Ս-400-ին, այն արդեն վաճառվում է, այնպես որ՝ տեսականորեն հնարավոր է, որ դրանից ձեռք բերի նաև Ադրբեջանը, բայց քանի որ առաջացել է գնորդների մեծ հերթ՝ Ռուսաստանի գլխավորությամբ, կարող ենք ենթադրել, որ եթե նույնիսկ Ադրբեջանը նման փորձ անի, ապա դա շուտ չի լինի»,- մեկնաբանեց ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Փորձագետի կարծիքով՝ ավելի հավանական է, որ Ադրբեջանը կարողանա գնել «Անթեյ-4000» համակարգեր: Այն առայժմ չի հանվել վաճառքի, բայց այս համալիրները գնելը ավելի հեշտ կլինի:

Խոսելով Հայաստանի մասին՝ փորձագետ Խրամչիխինն ասաց, որ Հայաստանը, իհարկե, կուզենար ձեռք բերել ՀՕՊ-ի համար նախատեսված նորագույն համալիրները, բայց խնդիրը Հայաստանի ֆինանսական սուղ միջոցներն են: Հայաստանը ցանկանում է ստանալ նման զինատեսակները արտոնյալ գներով՝ որպես Ռուսաստանի դաշնակից, բայց դա այնքան էլ ձեռնտու չէ Ռուսաստանին:

«Սա առաջին հերթին կոմերցիոն նախագիծ է Ռուսաստանի համար, Ռուսաստանին փող է պետք, որովհետև զենքի վաճառքը ռուսական արտահանման գլխավոր աղբյուրն է նավթից և գազից հետո, ընդ որում՝ ԶՀՀ-ների վաճառքը շատ եկամտաբեր է. նույնիսկ մեկ համակարգի վաճառքը հսկայական եկամուտներ է ապահովում, հետևաբար Ռուսաստանին առաջին հերթին հենց այս հարցն է հետաքրքրում: Զենքի վաճառքը Ադրբեջանին ամբողջությամբ կոմերցիոն բնույթ ունի:

Ինչ վերաբերում է Թուրքիային, մասնավորապես, Ս-400 վաճառելու հարցին, ապա այս գործարքը մասամբ քաղաքական է, որովհետև սա, ըստ երևույթին, Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնության մի մասն է, այսինքն՝ Թուրքիան պետք է լիովին հաշվի առնի Ռուսաստանի շահերը Սիրիայում, և միայն այդ դեպքում նրան կվաճառեն Ս-400, բայց միևնույն է՝ կվաճառեն լիարժեք գնով:

Իսկ Հայաստանի պարագայում իրավիճակն ավելի բարդ է, որովհետև ենթադրում եմ, որ Հայաստանը կխնդրի վաճառել այս համակարգը արտոնյալ գներով, իսկ դա ձեռնտու չէ Ռուսաստանին: Ռուսաստանը առանց որևէ խնդրի կվաճառի ցանկացած զինատեսակ Հայաստանին, բայց այստեղ գնի հարցն է ի հայտ գալիս: Հայաստանը կուզենա գնել այդ զենքը արտոնյալ գներով՝ որպես դաշնակից, իսկ դա վատ է Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանին գումար է անհրաժեշտ»,- ավելացրեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում