Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Պայքար Սփյուռքի համար. Սերժ Սարգսյանն ուզում է ծածկել Կարապետյաններին

Սեպտեմբերին տեղի է ունենալու Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը, որի դատին Հայաստանի իշխանությունը ներկայացնելու է Համահայկական խորհրդի ստեղծման առաջարկը: Ավելորդ է ասել, որ այդ գաղափարի տակ այսպես ասած համահայկական ներուժի ավելի արդյունավետ օգտագործելու նպատակադրումն է, ինչպես համահայկական ցանկացած գաղափարի տակ: Բայց որքան ավելանում են, շատանում են այդ գաղափարները, այնքան նվազում է համահայկական ռեսուրսի արդյունավետությունը, այնքան նվազում է Հայաստանի Հանրապետության հանդեպ Սփյուռքի վստահությունը, որը պայմանավորված է Հայաստանի իշխող համակարգի բնույթով և դրանից բխող կառավարման անարդյունավետությամբ: Բայց համահայկական գաղափարները շարունակում են համառորեն առաջ քաշվել, ինչի պատճառը, անկասկած, ի վերջո ամենաօպտիմալ և անհրաժեշտ գաղափարը գտնելը չէ, այլ այն, որ այդ գաղափարները կամ նախաձեռնություններն իրենց ավելի խոր հիմքում ունեն քաղաքական շարժառիթներ և կասկած չկա, որ Համահայկական խորհուրդ կոչված կառույցի խորքում էլ նույնն է: Այդ գաղափարը լինելու է ներիշխանական պայքարի տարր, որ սկսվել է 2018-ին ընդառաջ՝ երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահական լիազորությունը, և անկասկած շարունակվելու է հետագա տարիներին, երբ իշխանության ներսում ընթանալու է թե նոր մոդելի, թե հարաբերությունների նոր տրամաբանության պայմաններում ներիշխանական նոր ստատուս-քվոյի ձևավորում:

Ի վերջո, Հայաստանի իշխանությունը գտնվում է մեծ «վերբեռնման»՝ ռեսթարթի փուլում, քանի որ նախորդ փուլն ալևս սպառել է իրեն բոլոր առումներով՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ գործոնների բերումով: Նախորդ փուլն ավարտվում է տոտալ ճգնաժամով, որն անխուսափելի էր լինելու անգամ արտաքին կոնյուկտուրայի բարենպաստ ռեժիմի առկայության պայմաններում: Անբարենպաստ ռեժիմը էլ ավելի արագացրեց ու խորացրեց ճգնաժամը, այդպիսով առավել սուր դարձնելով ներիշխանական վերադասավորման և վերամոդելավորման գործընթացը: Կան մի շարք գործոններ, որոնք Հայաստանի ներքաղաքական կարևոր հանգրվաններում միշտ ունեցել են իրենց առանձնահատուկ նշանակությունը: Օրինակ՝ ղարաբաղյան խնդիրը ինքնին որպես աշխարհաքաղաքական գործոն, օրինակ, «կռված տղերքի» գործոնը, և, օրինակ, Սփյուռքի գործոնը:

Հատկապես 1998-ի ներիշխանական թավշյա հեղաշրջումից հետո իշխանությունը շատ մեծ ուշադրություն է դարձրել այդ գործոնին: Իսկ ներկայումս այն ուղղակիորեն մասնակից է, գրեթե սուբյեկտային կարգավիճակով, որովհետև Հայաստանի իշխանության համար, կամ իշխանության հսկիչ, գերակա փաթեթի համար պայքարում առկա է մի թև, որը թեև հայաստանյան ծագումով, բայց գործնականում ներկայացնում է ռուսաստանյան Սփյուռքը: Խոսքը Կարեն և Սամվել Կարապետյանների մասին է, որոնց դեպքում, իհարկե, Սփյուռք ասվածը պայմանական է, սակայն առանցքային, քանի որ նրանց ռեսուրսները, որոնք թույլ են տալիս ներկայումս հավակնել Հայաստանի իշխանության, ձևավորվել են առավելապես Սփյուռքում՝ Ռուսաստանում: Միևնույն ժամանակ, բավական բաց տեքստով է ներկայացվել նրանց հավակնության բազան՝ Հայաստանի ներդրողների ակումբը, որի անդամ են մոտ երեք տասնյակ ռուսաստանահայ գործարարներ: Միևնույն ժամանակ, հիշարժան է նաև Կարեն Կարապետյանի կոչը սփյուռքահայությանը՝ գալ և մասնակցել Հայաստանի փոփոխություններին:

Այս պայմաններում, Համահայկական խորհրդի ձևավորման Սերժ Սարգսյանի գաղափարը այդ իրողություններին հակակշռելու, դրանք վերահսկողության տակ վերցնելու, այսպես ասած՝ «յուրացնելու» նախաձեռնություն է: Սերժ Սարգսյանը ոչ միայն փորձում է դրանով ձևավորել իր իշխանական հավակնության սփյուռքյան բազան, այլ գործնականում ստեղծել մի կառույց, որը կլինի գերակա, որի տակ կմտնի այսպես ասած ամբողջ սփյուռքյան ռեսուրսը: Այսինքն՝ Սարգսյանը այդպիսով փորձում է իրեն ենթարկեցնել նաև այն նախաձեռնությունները, որոնք իրենց բազա են փորձում դիտարկել Կարապետյանները: Ակնառու է նաև, որ Սարգսյանն իր այդ մտադրությունում հաջողության կարող է հասնել միայն այսպես ասած արևմտյան Սփյուռքի միջոցով, որովհետև ռուսական Սփյուռքը՝ առավելապես իհարկե կապիտալի կրող, նրա համար այլևս, երևի թե, կորսված ռեսուրս է և գրեթե անիրականանալի է թվում այն վերականգնելը:

Ինչ կարող է ստացվել արևմտյան Սփյուռքի մասով, դժվար է ասել, քանի որ այստեղ, իհարկե, իրավիճակն առավել հուսադրող չէ և վստահության բավականաչափ պաշարներ են մսխված անցնող տարիների ընթացքում: Մյուս կողմից, սակայն, այստեղ հետաքրքրական է աշխարհաքաղաքական որոշակի ենթատեքստը, որ առկա է չնայած զուտ ներհայկական շրջանակին: Ի վերջո, Հայաստանում ԱՄՆ դեսպանները պարբերաբար հանդիպումներ են ունեցել և ունենում հենց ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ, Հայաստանի հետ կապված ծրագրեր քննարկելով և նրանց ներդրումային ակտիվություն խթանելու փորձերով: Այստեղ առանցքային նշանակություն է ստանում այն, թե օրակարգային ինչ շեշտադրումներ են նշմարվելու Համահայկական խորհրդի առաջ և ինչպիսի հարաբերակցության մեջ են դրանք լինելու պաշտոնական Երևանի օրակարգի, ու միջազգային հարաբերությունների միտումների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում