Monday, 13 05 2024
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի

Փոթորիկ մի գավաթ ջրում, կամ՝ Մոսկվան չափազանց լուրջ է վերաբերվել Երևանում կատարվողին

Մոսկովյան Политком.ru լրատվական-վերլուծական կայքում քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը «Декоммунизация: made in Armenia» ծավալուն հոդվածով անդրադարձել է Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության առաջարկությանը մայրաքաղաքի բոլշևիկյան շրջանի գործիչների անունները կրող փողոցների անվանափոխության վերաբերյալ:

Մինչ Հայաստանում որոշ փորձագետներ այս նախաձեռնությունը համարում են կեղծ օրակարգ, իշխանամերձ մտավորականները սվիններով են ընդունում «Ելք»-ի առաջարկը՝ մոսկովյան փորձագիտական ու նաև նրանց հետևում կանգնած պաշտոնական շրջանակներում գերիշխում է այն կարծիքը, որ այս ամենն ուկրաինական սցենարի երևանյան դրսևորումներն են և տեղավորվում են ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականության համատեքստում:

Բնականաբար, այս վարկածը շարժում է հայաստանցիներիս ծիծաղը, որովհետև Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակները միանգամայն տարբեր են և նույնիսկ չունեն որևէ նմանություն: Ուկրաինայում պետական մակարդակով վարվում է ռուսական ազդեցությունից, օկուպացիայից ձերբազատվելու քաղաքականություն, և դեկոմունիզացիան դրա բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է:

Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը միանգամայն տեղավորվում է Եվրասիական գծի մեջ և բոլոր սկզբունքային հարցերում համաձայնեցված է Մոսկվայի հետ: Նույնիսկ ավելին՝ Հայաստանում դեռ չկա խորհրդարանական որևէ խմբակցություն, որն ապագաղութացումը հռչակած լինի քաղաքական առաջնահերթություն:

Էդմոն Մարուքյանը հնչեցրել է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ում չեղարկելու գործընթաց նախաձեռնելու մտադրությունը, սակայն դա առայժմ ոչ թե «Ելք» դաշինքի, այլ միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրակարգն է: Իհարկե, հրաշալի կլիներ, եթե գործ ունենայինք Մարկեդոնովի նկարագրած իրավիճակի հետ, և փողոցների անվանափոխության նախաձեռնությունը մաս կազմեր ապագաղութացման մեծ օրակարգի, սակայն դա, մեղմ ասած, այդպես չէ: Պարզապես Մոսկվայում գիտակցում են, որ իրենց վարած քաղաքականության հետևանքով Հայաստանում հակառուսական տրամադրությունները հասել են մի մակարդակի, որը կարող է Հայաստանում իսկապես նպաստել հակագաղութային շարժման ծավալմանը:

Սակայն Հայաստանի ամբողջ խնդիրն այն է, որ երկրում չի կայանում այլընտրանքային քաղաքական կենտրոն՝ իր հստակ օրակարգով, արժեհամակարգով ու արտաքին կողմնորոշմամբ:

Մարկեդոնովը Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության ձախողման քաղաքականության պատճառը համարում է այն, որ Մոսկվան գերադասում է մեր երկրում աշխատել միայն իշխանության և նրա հետ սերտաճած բիզնեսի հետ: Քաղաքագետը Ռուսաստանի իշխանություններին առաջարկում է աշխատել Հայաստանի հասարակության հետ, սակայն Մարկեդոնովն անտեսում է այն հանգամանքը, որ Մոսկվայում չունեն պոզիտիվ օրակարգ ձևավորելու ռեսուրս, իսկ առանց դրա հնարավոր չէ որևէ բան առաջարկել Հայաստանի հասարակությանը:

Սակայն ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կարծիքը լսելով՝ ակամայից գալիս ենք եզրակացության, որ Մոսկվայում շատ ավելի ադեկվատ են գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ զարգացման հնարավոր սցենարներով, քան մեր ընդդիմությունը, որը, չնայած «մետության» բացառմանը, շարունակում է օտար համարվել ռուսական իշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում