Երևան – Մոսկվա ավիատոմսերը կրկնակի, որոշ դեպքերում էլ գրեթե եռակի թանկացել են: Մինչև օգոստոսի վերջը Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ տոմսերի գինը սկսվում է 110 հազար դրամից:
«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է անցկացրել «Զվարթնոց» օդանավակայանում՝ պարզելու, թե վերջին օրերին ինչ գնով են քաղաքացիները ձեռք բերել ավիատոմսերը:
Մեկնող քաղաքացիները հայտնեցին, որ հիմնականում կրկնակի թանկացել են Երևան-Մոսկվա, Երևան-Սոչի ավիատոսմերի գները:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տոմսերի թանկացումը պայմանավորեց զբոսաշրջային սեզոնով։
Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստան եկողների թիվը վերջին յոթ ամիսների կտրվածքով 30 տոկոսով ավելացել է։ Հատկապես վերջին ամսվա ընթացքում դեպի Հայաստան չնախատեսված պահանջարկի ավելացում է եղել, ինչի հետևանքով ավիաշուկայում նման իրավիճակ է ստեղծվել:
Մանրամասները՝ տեսանյութում