Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

«Օրենքով գողերից» ում բաժին կհասնի Դեդ Հասանի ժառանգությունը

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Չելյաբինսկի բանտից դուրս եկած 48-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը կամ «Օսետրինա-ավագը» լեգենդար Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ժառանգությունը ստանալու պլաններ ունի։ Հաղորդվում է, որ մինչ 2012 թվականը Ասատրյանը համարվել է Ուսոյանի աջ ձեռքը, իսկ դա նշանակում է՝ նրա հավակնությունները հիմնավորված են։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա դրանք կյանքի կոչելը հեշտ չի լինի։ Lenta.ru-ն փորձել է պարզաբանել իրավիճակը և պարզել՝ իսկապես՞ ռուսական քրեական էլիտային մեծ ցնցումներ են սպասվում։

Էդուարդ Ասատրյանը 3 տարի պատժաժամկետ է կրել թմրանյութերի պահման համար։ Այժմ նրան լուրջ հարցերի կարգավորում է սպասվում։ Մինչդեռ նա բանտում էր, օրենքով գողերը թագազրկել են  նրա որդուն՝ Սերգեյ Ասատրյանին (Սերյոժա Բենթլիի)։

«Նա լիովին կրել է պատիժը։ Ասում են՝ թռել է Դաղստան՝ նոր անձնագրի հետևից»,-ասել է աղբյուրը։ Ura.ru-ն նշում է, որ քրեական աշխարհն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է, թե ինչով է զբաղվում Էդիկ Թբիլիսկին։

Գողական թագավորի հակառակորդը

«Փրայմ քրայմ» պորտալի խմբագիր Վիկտորյա Գեֆտերի խոսքով՝ չնայած ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը, իրականում Ասատրյանը Դեդ Հասանի շրջապատում երբեք չի եղել։Հակառակը՝ նա եղել է այն սակավաթիվերից մեկը, ովքեր որոշել էին բացեիբաց դիմակայել Ասլան Ուսոյանի քաղաքականությանը։ Մասնավորապես, Ասատրյանը դեմ է հանդես եկել այնպիսի օրենքով գողերին թագից զրկելու մասին հեռակա որոշումնրին, ինչպիսիք են Տարիել Օնիանին (Տարո), Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Բադրի Կոգուաշվիլին (Բադրի Քութայիսկի)։

Փորձագետը հայտնում է, որ Դեդ Հասանի սպանությունից հետո Օսետրինա-ավագը, որպես գողական ընդդիմության առաջնորդներից մեկը, ով այդ ժամանակ գտնվել է Ռուսաստանում ազատության մեջ, փորձել է օգտվել հակառակորդի շարքերի շփոթմունքից և վերցնել նախաձեռնությունն իր ձեռքը՝ իշխանությունից հեռացնելու Դեդ Հասանի մերձավորների թվից նրա հնարավոր իրավահաջորդներրին։ Խոսքը Յուրի Պիչուգինի (Պիչուգա), Վասիլի Խրիստոֆորովի (Վոսկրես) և Դմիտրի Չանտուրիայի (Միրոն) մասին է։ Նա պատրաստվել է մասնավորապես հավակնություններ հայտնել Վոսկրեսին։

Ձախողված հեղաշրջում  

2014 թվականի ապրիլի 2-ին Ասատրյանը հանդիպում է նշանակել Վոսկրեսի հետ։ Դրա համար ընտրվել է խորհրդանշական վայր՝ «Հին ֆայտոն» ռեստորանը, որը երկար տարիներ ծառայել է որպես Դեդ Հասանի մշտական նստավայր։ Հենց այնտեղ էլ նա սպանվել էր դիպուկահարի կողմից 2013-ի հունվարի 16-ին։

Վոսկրեսի հետ ռեստորան են մտել ռուս ոստիկանները և Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները։ Հանդիպմանը Օստերիա-ավագից բացի ներկա էին 7 օրենքով գողեր, որոնցից 3-ի մոտից առանձնապես խոշոր չափաբաժիններով հերոին է հայտնաբերվել։ Արդյունքում Օսետրինա- ավագը վարկաբեկվեց, քանի որ չէր կարողացել ապահովել հանդիպման մասնակիցների անվտանգությունը։ 4 ամիս անց  Էդուարդ Ասատրյանը ձերբակալվեց  Մոսկվայում կոկաինով և դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։

Մինչ նա ազատազրկման մեջ էր, Ռուսաստան է վերադարձել Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյը) և մինչ Ռոչդելի փողոցում տեղի ունեցած փոխհրձագությունը առաջատար դիրք է զբաղեցրել գողական աշխահում։

Գեֆտերի կարծիքով՝ Շաքրոյի դիրքերն այնքան ուժեղ էին, որ Օստերինա-ավագը չէր կարող նրա հետ մրցակցել, նույնիսկ եթե ազատության մեջ լիներ, սակայն հիմա Շաքրոն նստած է, և նրա հեռանկարները մշուշոտ են։

Թշնամիների շրջանում

Փորձագետը նշում է, որ մի քանի տարի առաջ Ասատրյանը հնարավորություն է ունեցել  պայքարել Դեդ Հասանի ժառանգության համար, սակայն հիմա ռուսական «թիվ մեկ գողի» տեղը թափուր չէ։ Գողական գահին ամուր հիմնավորվել է Վլադիմ Տյուրինը (Տյուրիկ)։ Օսետրինա-ավագը նոր է ազատվել բանտից, նա պետք է հարմարվի, որդին թագից զրկվել է, բացի այդ, այժմ նա ավելի շատ թշնամիներ ունի, քան ընկերներ։

Նրա գլխավոր հակառակորդներն են Վոսկրեսը, Միրոնը, Վագիֆ Սուլեյմանովը (Վագիֆ Բակինսկի), Գելո և Գիզո Կարդավա եղբայրները, Վալերի Ֆարիզովը (Վալերա Թբիլիսի), Գադի Կալոյանը (Օնիկ), Գեորգի Ջանելիձե (Գոգի Պիտերսկի) և Նիկո Դգեբուաձե (Նիկա Գագրինկի)։

«Մոսկվա վերադարձին նրա հետ անցկացվել է պրոֆիլակտիկ զրույց, որից հետո Ասատրյանի մոտ հազիվ թե հեղափոխություն անելու ցանկություն մնացած լինի»,-եզրափակում է Գեֆտերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում