Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Ցանկանում են սպաներին զոռով պահել բանակում. ՊՆ-ի նոր որոշումը հակառակ էֆեկտն է ունենալու

Պաշտպանության նախարարի՝ հունիսի 20-ի հրամանից հետո, զինվորական գործերով զբաղվող փաստաբան Նորայր Նորիկյանի սեղանին 17 դատական գործ է ավելացել: 17 սպա դիմել է վարչական դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու պահանջով:

Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարի այս տարվա հունիսի 20-ի հրամանի՝ սպաներին առաջարկվել է իրենց հետ կնքած պայմանագրերի փոփոխված տարբերակը: Ըստ այդմ՝ եթե ռազմական համալսարանն ավարտած սպան մինչև 10 տարին լրանալը ծառայությունից հրաժարվի, տարեկան 1 մլն դրամ պետք է վճարի պետությանը՝ ներկայիս 250 հազար դրամի փոխարեն:

«Նախարարության կողմից օրենքի գեղեցիկ փաթեթավորմամբ, իսկ իրականում կամավոր պարտադրանքի սկզբունքով, սպաներին պարտադրվում է ծառայությունից դուր գալու պայմաններում յուրաքանչյուր մեկ լրիվ չծառայած տարվա համար վճարել 1 միլիոն դրամի չափով տուգանք: Եվ ասեմ, որ սպաների գերակշռող մեծամասնությունը, ի պատիվ իրենց, ցուցաբերեցին բարձր իրավագիտակցություն և իրականացնում են իրենց իրավունքների պաշտպանությանը միտված գործողություններ: Նրանք հրաժարվել են այդ համաձայնագրերը ստորագրել, քանի որ այդ համաձայնագիրը, և այդ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները վատթարացնում են իրենց իրավական վիճակը: Իսկ մենք բոլորս գիտենք, որ Սահմանադրությամբ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Իսկ այս պահին այս նոր որոշմամբ սպաների վրա դրվում է ոչ իրավաչափ պարտավորություն: Սպաները պարտավորվում են վճարել նախկինում կնքած պայմանագրով նախատեսված վճարները, բայց ոչ 1 միլիոն դրամի չափով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նորիկյանը:

Փաստաբանի խոսքերով՝ ՊՆ-ն կոպտորեն և ոչ իրավաչափորեն, խախտելով Զինված ուժերի սպաների իրավունքները, փորձելով արհեստական խոչընդոտներ ստեղծել՝ ստիպել նրանց մնալ զինվորական ծառայության մեջ: «Բայց ես կարծում եմ, որ այն սպան, որը ցանկություն չունի մնալ զինվորական ծառայության մեջ, Զինված ուժերում, զոռով պահելը, հղի է այլ հետևանքներով: Ես կարծում եմ, որ խնդիր է դարձել սպաների կոմունալ-կենցաղային խնդիրների լուծումը: Սպային ոչ թե պետք է պարտադրել վճարել 1 միլիոն դրամ, այլ պետք է սպայի աշխատավարձը դարձնել 1 միլիոն, որ այդ սպայի մտքով անգամ չանցնի ծառայության կեսից լքել այն: Սպայի բնակարանային խնդիրը պետք է լուծել, նրան ազատել սոցիալական տարբեր խնդիրներից, որպեսզի նա զորամաս մտնելուց չմտածի իր ընտանիքի խնդիրների մասին, այլ ամբողջությամբ նվիրվի զինվորական ծառայությանը: Դա էլ կնպաստի բանակի մարտունակության, բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը: Մինչդեռ այսօրվա սպաների մեծ մասը վարկերի տակ ճռռում է»,-նկատեց Նորիկյանը:

Մեր դիտարկմանը, թե սպաների հետ իր զրույցները ինչ են փաստում, ինչու ՊՆ-ն գնաց նման հակաիրավական որոշման, Նորիկյանը պատասխանեց. «Ցավով արձանագրում եմ, որ սպաների գերակշիռ մեծամասնությունն այսօր պատրաստվում է լքել Հայաստանի Հանրապետությունը, որը մեր ընդհանուր ողբերգությունն է և բանակի խնդիրն է, որը սոցիալ-տնտեսական կռախի առաջ կանգնելու հետևանք է: Հայոց բանակի սպան ի վիճակի չէ իր ընատնիքը պահել և ելքեր է փնտրում արտագաղթելու, իր ընտանիքի բարորության խնդիրը լուծելու համար: Եվ սա միայն ՊՆ-ի խնդիրը չէ: Սա պետության ռազմավարական խնդիրն է և պետությունը պարտավոր է արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում: Պայմաններ ստեղծել, որ Հայոց բանակի սպան ինքնակամ չլքի ծառայությունը: ՊՆ-ն հիմա փորձում է ստիպել սպաներին չլքել ծառայությունը, այս որոշմամբ փորձում է խանխել բանակից արտահոսքը, բայց զոռով բանակում մնացած սպան պատուհաս է բանակի համար: Նրա ամբողջ օրը անցնելու է նյարդային վիճակում և նա խնդիրներ է ստեղծելու և՛ իր, և՛ զինծառայողների համար: Այո, մենք ունենք բանակի կոնտենգենտի խնդիր, համալրման խնդիր, բայց այդ խնդիրները չպետք է լուծել պարտադրանքի միջոցով: Այս օրենքի ընդունումից հետո ինձ դիմած սպաների թիվը կտրուկ աճել է անցած տարվա՝ ծառայությունը լքել ցանկացողների համեմատությամբ»,-ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ ՊՆ-ն այս ամենից պետք է հետևություն անի, որ որքան ծանրացնում է սպաների պայմանները, դրանից իր խնդիրները չեն թեթևանում և արդյունքը ճիշտ հակառակն է լինում: Պետք է խնդիրները լուծելու համար այլ ուղիներ գտնել:

Նորայր Նորիկյանը այս խնդրի հետ կապված դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ նոր որոշումների սահմանադրականության հարցը որոշելու նպատակով ՍԴ դիմելու հարցը քննության առնել։ ՄԻՊ գրասենյակից Նորիկյանին պատասխանել են, որ հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում և լրացուցիչ կտեղեկացնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում