Friday, 26 04 2024
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ

Խախտումներ՝ բենզինի շուկայում. «Սուպերի» տակ «Ռեգուլյար» և «Պրեմիում» են վաճառում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս շուկայի վերահսկողության տեսչությունը մի շարք ոլորտներում, այս թվում նաև նավթամթերքների, լայնածավալ ստուգումներ է իրականացրել։

Մեր տեղեկություններով՝ տեսչությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել շուկայում։ Օրինակ՝ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը վաճառվում է  բարձր որակի բենզինի անվան տակ: Դիզվառելիքի շուկայում էլ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։

Ինչ իրավիճակ է վառելիքի շուկայում վարչապետի հայտարարությունից և հանձնարարականից հետո, փորձեցինք պարզել շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանից:

Խալիկյանը հաստատեց, որ որոշ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը բարձր որակի անվան տակ են վաճառում։ Ըստ Խալիկյանի՝ «դեպքեր ենք արձանագրել, երբ մի հորից երկու տեսակի բենզին են վաճառում։ Օրինակ՝ հորից, որտեղ ասենք՝ «սուպեր» տեսակի բենզին են լցնում, դա նաև «ռեգուլյար» կամ «պրեմիում» տեսակի անվան տակ են վաճառում»։

Մեր տեղեկություններով՝ մոտ 37 տնտեսվարողների մոտ հայտնաբերված խախտումների դեպքերով արդեն վարչական ակտ է կազմվել։ Մեր տեղեկություններով՝ խախտումներ են արձանագրվել բենզինի վաճառքով զբաղվող «Մաքսհուր» ընկերությունում, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Մաքսդալ» ՍՊԸ-ում, «Գայանե Իսպիրյան» ԱՁժում, «Ռան-օյլ» ընկերությանը պատկանող բենզալցակայանում, «Մուլտի ագրո»-ում, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ում, «Կապանցի Սամո» ՍՊԸ-ում, «Բլեք նեվթ», «Գրանդ պետրոլիում» ընկերություններում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում