Wednesday, 08 05 2024
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ

Փայլանը Վանում հողին է հանձնել կառուցապատման հետևանքով հայկական գերեզմանոցից դուրս թափված ոսկորները

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Վանի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոց, որի տարածքում օրեր առաջ հասարակական զուգարան և հանդերձարաններ էին կառուցվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Փայլանը հավաքել և հողին է հանձնել գերեզմանոցի տարածքում այս ու այն կողմ թափված մարդկային ոսկորները, որոնք կառուցապատումների պատճառով դուրս էին եկել գերեզմաններից: «Վանում հարյուրավոր հայկական գերեզմանոցներ ու եկեղեցիներ կան: Հայերի մշակութային ժառանգության մեծ մասը ոչնչացվել է: Բայց ինձ ամենից շատ վշտացնում է այն, որ գերեզմանոցներն են ոչնչացվում, անգամ դրանց վրա զուգարաններ են կառուցվում:

Պետությունից նախևառաջ հարգանք եմ ակնկալում մեր հանգուցյալների նկատմամբ: Դատապարտում եմ: Ես հետևելու եմ այս զարգացումներին: Եվ հնարավոր ամեն ինչ անելու եմ, որպեսզի վերջ տրվի մեր անցյալին, մեր հանգուցյալների նկատմամբ այս անարգանքին»,- ասել է Փայլանը:

Հայ պատգամավորը հիշեցրել է, որ նշված տարածքը երկար տարիների ընթացքում հայկական բնակավայր է եղել, իսկ գերեզմանոցն էլ հայկական է: Նա մտահոգություն է հայտնել, որ թուրքական պետությունը հարգանք չի ցուցաբերում ոչ միայն երկրում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի նկատմամբ, այլև անարգում է նրանց նախնիների հիշատակը:

Փայլանը նաև նշել է, որ գերեզմանոցին հարակից հայկական գյուղը անվանի հայ նկարիչ Գորկու ծննդավայրն է: Տարածքում ավելի վաղ Գորկու պատվին աղբյուր է կառուցվել և հուշատախտակ տեղադրվել: Սակայն համաձայն տեղի բնակիչների վկայության՝ Վանի հոգաբարձուն պատվիրել է հանել հուշատախտակը:

«Փորձ է արվում այս հողերից արմատախիլ անել հայկական ամեն ինչ: Ուզում են տպավորություն ստեղծել, կարծես հայերն այստեղ երբևէ չեն էլ ապրել:

Երեկ չարիք գործողները Թալեաթ և Էնվեր փաշաներն էին, այսօր Թայիփ Էրդողանն ու նրա հաստատած համակարգն են: Նրանք շարունակում են չարիք և անխղճություն գործել: Ցավոք սա է իրավիճակը, սակայն մենք հավատում ենք այս երկրի խղճին: Վաղ թե ուշ խիղճն ու արդարությունը կվերադառնան այս հողեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում