Tuesday, 21 07 2026
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը

Ինչու Մխիթարյանը սկսեց կենտրոնից, կամ՝ հզոր առանցքի էֆեկտը

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ խոշոր հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ժոզե Մոուրինյոյի թիմը վստահ և դինամիկ խաղ ցուցադրեց, ինչը ստիպեց խոսել այն մասին, որ 2017/18թթ. մրցաշրջանում տեսնելու ենք բոլորովին նոր «Յունայթեդ»: Ինչ խոսք, «Վեսթ Հեմը» խաղամակարդակով զիջում է «Յունայթեդին», բայց վերջինի երեկվա խաղում նկատվեցին մարտավարական փոփոխություններ, որոնք հաղթանակի գլխավոր գրավականը հանդիսացան:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ դաշտի տերերը տպավորիչ հաղթանակի հասան՝ հաջող խաղալով հատկապես դաշտի կենտրոնում: Մոուրինյոն ընտրել էր բավական հետաքրքիր մարտավարություն՝ 4-2-3-1: Մասնավորապես, միակ նոմինալ հարձակվողը Ռոմելու Լուկակուն էր, իսկ ենթահարձակվողի դիրքում գործեց Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս, ցույց տալով բարձրակարգ խաղ, դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ՝ էապես նպաստելով իր թիմի հաղթանակին: Նկատենք, որ մեր ֆուտբոլիստը դաշտի կենտրոնական գոտում խաղում էր ազատ՝ մշտապես սրություն հաղորդելով «Յունայթեդի» գրոհներին:

Մխիթարյանի արդյունավետ խաղի հիմնական շարժառիթներից էր ամուր թիկունքը: Կիսապաշտպանության խորքում հերթապահում էին Պոլ Պոգբան և Նեմանյա Մատիչը: Բրիտանական մամուլն արդեն գրում է, որ Մատիչը կարճ ժամանակահատվածում դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուղեղը: Սերբ կիսապաշտպանը փայլուն կերպով կարդում է մրցակցի գործողությունները և բարձր որակների շնորհիվ կարողանում կասեցնել մրցակցի գրոհները: Խաղի ընթացքում թե՛ Պոգբան և թե՛ Մատիչը միանում էին գրոհներին՝ ակտիվ համագործակցելով նաև Ռեշֆորդի, Մատայի և Մխիթարյանի հետ:

«Մատիչն ինտելեկտուալ ֆուտբոլիստ է: Նրա մտավոր պոտենցիալը էապես կնպաստի մեր թիմի առաջընթացին»,- հայտարարել էր Մոուրինյոն: Ուշադրություն դարձնելու դեպքում կնկատենք, որ «Վեսթ Հեմի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական առանցքը իսկապես հզոր էր, եթե ոչ ուժեղագույնը Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում: Պոգբա-Մատիչ-Մխիթարյան-Լուկակու առանցքը կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի հայտնությունը:

Որոշակի վերապահումով կարելի է ասել, որ իրենց վատ չդրսևորեցին Խուան Մատան և Մարկուս Ռեշֆորդը, ովքեր խաղացին կիսապաշտպանության եզրերում: Դրվագներից մեկում Ռեշֆորդը կարող էր փոխանցել հարվածային դիրքում գտնվող Մխիթարյանին, սակայն կրկին անգամ դրսևորեց ֆուտբոլային էգոիզմ:

«Հանդիպումը դժվար, ծանր ստացվեց, չնայած հաղթեցինք 4:0 հաշվով: Խաղի ելքը պարզ չէր նույնիսկ 2:0 հաշվի ժամանակ, քանի որ «Վեսթ Հեմը» ստեղծեց մի քանի գոլային հնարավորություններ: Սովորաբար 4:0 հաշվով խաղերն այլ կերպ են դասավորվում: Չեմ կարող ասել, որ շատ լավ սկսեցինք խաղը: Սկզբում ֆուտբոլիստների մոտ լարվածություն էր նկատվում, սակայն հետո ամեն բան կարգավորվեց: Ինձ դուր է գալիս թիմի վստահությունը, մենք կատարեցինք լավ աշխատանք: Թիմի նորեկները իրենց լավ դրսևորեցին: Թե՛ Լուկակուն և թե՛ Մատիչը երկար տարիներ խաղացել են Անգլիայի Պրեմիեր լիգայում և քաջատեղյակ են այս մրցաշարի առանձնահատկություններին»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է Ժոզե Մոուրինյոն:

Անդրադառնալով Մխիթարյանի խաղին՝ նկատենք, որ մեր ֆուտբոլիստը հատկապես ֆունկցիոնալ առումով իր բարձրության վրա էր, չնայած առաջնությունը նոր է սկսվել: Կարծում ենք՝ հենակետային դիրքում Պոգբային և Մատային օգտագործելը պայմանավորված էր Մխիթարյանին ազատ և ստեղծագործ խաղալու հնարավորություն տալով: Կենտրոնական գոտուց դեռևս առաջին կեսում Մխիթարյանը հարվածային դիրք դուրս բերեց Մատային, ով չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Մխիթարյանի հենակետային դիրքում խաղալով էլ պայմանավորված էր Լուկակուի արդյունավետ խաղը:

Ի դեպ, բրիտանական մի շարք պարբերականների վարկածով Մխիթարյանն ու Պոգբան ընդգրկվել են Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում, իսկ Whoscored.com-ի վարկածով մեր հավաքականի ավագը ճանաչվել է «Վեսթ Հեմի» հետ հանդիպման լավագույն խաղացող

Օգոստոսի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հյուընկալվելու է «Սուոնսիին», իսկ օգոստոսի 26-ին սեփական հարկի տակ կմրցի «Լեսթերի» հետ: Այս հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանը կժամանի Հայաստան և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Վերջինս սեպտեմբերի 1-ին Բուխարեստում մրցելու է Ռումինիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում կհյուրընկալի Դանիային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում