Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

«Թերեզան արյունլվիկ էր, մազերը գզգզված…». նախկին ընկերը խոշտանգել է ընկերուհուն ու կտրել ականջը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ընթանում է Հայրապետ Թ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում Ներքին Շենգավիթի տներից մեկի բակում Հայրապետը «առանձին դաժանությամբ Թերեզա Խ.-ին (անունը փոխված է) պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»:

Հայրապետ Թ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նրա խափանման միջոցը կալանավորումն է:

Տուժող Թերեզան Հայրապետի նախկին ընկերուհին է եղել…

Դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Տուժող Թերեզան դեպքի վայր հանդիսացող տանը ապրել է վարձակալությամբ: Տանտիրուհին գործով վկա է: Հենց նրան էլ դատարանը հարցաքննեց այս նիստին:

Վկան նշեց, որ ամբաստանյալին երբևէ չի տեսել՝ «երեխաներիս ազիզ արև»՝ երդվեց վկան, չնայած ցուցմունք տալուց առաջ ստորագրել էր սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Վկան ասաց, թե իր ամուսինը վերջերս է մահացել, որդուն բանակ են տարել, ինքը նյութական վիճակից ելնելով՝ ամուսնու տունը վարձով է տվել: «Թերեզան եկավ, կացարան խնդրեց՝ ժամանակավոր… Ես լավ բանով տվեցի, բայց խայտառակվեցի՝ լավ բան չստացվեց…»:

Տունը վարձակալելու ժամանակ Թերեզան մենակ չի եղել, եղել է մի տղամարդու՝ ո՛չ ամբաստանյալի հետ: Հարութ անունով տղամարդուն վկան նկարագրեց այսպես՝ «Տեսքը ճոխ էր, երևում էր, որ ռեստորաններ ունի… Ես չէի կարծում, որ տենց վատ մարդ լիներ… Թերեզան ասեց՝ Հարութը ընկերս ա, ամուսնանալու ենք… Թերեզան մեկուկես ամիս ապրեց…  Տաթևիկին մեկ-մեկ եմ տեսել՝ Թերեզայի ընկերուհին չի՞… Ես իրանց հետ տենց չեմ շփվել, չեմ իմացել՝ միասի՞ն են ապրել… Թերեզան երեխա ունի, երեխային էլ մեկ-մեկ էր բերում… Ես վարսահարդար եմ, աշխատում էի, տանը չէի մնում, Թերեզայի հետ էդքան չենք շփվել… Պատահել ա՝ մի 10 րոպե հատկացրել եմ՝ սուրճ ենք խմել…

Դեպքի օրը ես աշխատանքի էի, Թերեզայի ընկերուհի Տաթևիկը զանգեց, ասեց՝ դեպք ա եղել, Թերեզայի ոմն առաջվա ընկեր Հապետն էկել ա, Թերեզայի հետ կռվել ա, Թերեզան էլ լեզվի տակ չի մնացել, Հապետը նրան խփում ա…

Ես անմիջապես տուն գնացի, տեսա՝ սկոռին կանգնած, Տաթևն ու Հարութը Թերեզայի երկու թևերն ընկած՝ տանում են սկոռին նստացնեն… Թերեզան արյունլվիկ վիճակում էր, կեղտոտ, փոշոտ, մազերը գզգզված… Չէ, արյունը շատ չէր, տեղ-տեղ դեմքին արյուն կար… Օբշի՝ նրա հագին սպարտիվկա էր, չգիտեմ՝ մարմնին հարվածի հետքեր կային, թե չէ… Ականջը՝ ստեղ, ոնց որ կտրված էր, արյուն էր գնում… Ես դանակի անուն չեմ լսել՝ որ Հապետը Թերեզային դանակով էլ խփած լինի… Իրանք գնացին ու այլևս չվերադարձան…

Թերեզային դեպքից օրեր անց տեսել եմ՝ նորմալ վիճակում էր, ես նրան պահի տակ եմ տեսել… Ասեց՝ էլ քո տանը չեմ ապրի, ընձի հիշողություններ կան էս դեպքից հետո, Հապետը կարող ա էլի գա, ես էլ ըտեղ չեմ ապրի…

Ես չեմ խառնվել իրանց գործերին, երբ Թերեզային սկոռի նստացրին, ես մենակ դուռն եմ փակել, որովհետև իրանց վեշերը ներսում էին, բանալին իրանց եմ տվել…»:

Կողմերի միջնորդությամբ դատարանը հրապարակեց նաև այս վկայի նախաքննական ցուցմունքը:

Վկան նախապես ասաց, որ ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում ասում է միայն ճշմարտությունը. «Եթե շատ երկար պատմության մեջ ընկնեի, ավելի շատ կհիշեի… Ինչ գրել եմ՝ ճիշտ եմ գրել»:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ Թերեզան իր տանը վարձով ապրում էր ընկերուհու՝ Տաթևիկի հետ: Երբ ինքը դեպքի օրը Տաթևիկի կանչով աշխատանքից եկել է տուն, տեսել է, որ Թերեզան «խեղճացած, վախեցած է, ասես՝ սթրես տարած լիներ…»:

Վկան լսել է  Տաթևիկի ու Հարութի խոսակցությունը՝ Տաթևիկը ցույց է տվել Թերեզայի վնասված աջ ականջը, որտեղից արյուն էր հոսում, ու ասել է Հարութին՝ երևի Հապետը դանակով է վնասել… «Ես դանակ չեմ տեսել, լսել եմ Տաթևի խոսքերը, էդքան բան, ես բացարձակ իրանց հետ չեմ շփվել, ես վախենում եմ տենց բաներից… Բայց ես հիշում եմ, որ Թերեզային լույսով են հանել տանից՝ նրա մազերը գզգզված էին, ականջն արյունոտ էր՝ բայց կարող ա՝ ականջօղն էր քաշել ու ականջը վնասել՝ ի՞նչ իմանամ…»:

Վկան նախաքննական ցուցմունքում նշել է, որ դեպքի օրվա առավոտյան տեսել էր Թերեզային, նրա դեմքին վնասվածքներ չկային:

Նախաքննական ցուցմունքի այս միտքը սկզբում զարմացրեց վկային, նա ասաց, որ առավոտյան գործի է գնացել, ե՞րբ է հասցրել Թերեզային տեսնել, հետո «տեղը բերեց»՝ «դուռ դռան էինք ապրում՝ նույն հայաթում, երևի դուռը բացել եմ, որ դուրս գամ, Թերեզային տեսել եմ՝ ուրեմս տեսել եմ, որ գրել եմ…»:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, թե Թերեզան ուզում էր տեղափոխվել, որ նախկին ընկեր Հայրապետն իրեն չգտնի… «Ես չեմ մտել իրանց գործերի մեջ: Թերեզայի վեշերը՝ մահճակալ, աթոռներ, դեռ իմ տանն են, հա, կներեք, հագուստը տանելու համար Թերեզան մի օր Հարութի հետ եկավ՝ գլուխը կապած էր… հագուստը, աման-չամանը տարան… Թերեզան շնորհակալություն հայտնեց ու գնաց… Ես, այո, նեղվել էի՝ եթե էդ տղան՝ Հայարապետը, տենց բան էր արել իմ տանը, թող գար ներողություն հայցեր, չէ՞ որ ես մենակ եմ ապրում… Բայց ես տենց վկա չեմ, էլի, խնդրում եմ էլ ինձ չանհանգստացնեք…»:

Գործով վկա Հարութը դատարանին դիմել էր խնդրանքով՝ իրեն դատարան չկանչել, հիմք ընդունել նախաքննական ցուցմուքները: Սակայն ինչպես մեղադրողը, այնպես էլ ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Բաղդասարյանն առարկեցին այդ վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակման դեմ. Պաշտպանական կողմը պետք է հակընդդեմ հարցման հնարավորություն ունենա, դատարանում հարցաքննի վկային:

Դատարանը վկա Հարութին բերման ենթարկելու և հաջորդ նիստին հարցաքննելու որոշում կայացրեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում