Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Որ բանտերը մեր չմնան անտեր

Երեկ խորհրդարանում «Ժառանուգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, ինչը մեր պետության ռեպրեսիվ մոտեցումների հետևանքն է նաև: Նա ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին խորհուրդ է տվել հորդորել իրենց նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաներում իրականցնել և այդպիսով լուծել գերբեռնվածության հարցը:
Ի պատասխան` Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե ՀՀ ԱԺ օրակարգում, որքան գիտի, արդեն իսկ մի օրինագիծ կա, որը վերաբերում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված պատժաչափերի մեղմացմանը: Այդ օրինագծի ընդունման պարագայում մոտ 1000 դատապարտյալ վաղաժամկետ ազատ կարձակվի:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ վաղաժամկետ ազատ արձակման լծակները հատուկ հանձնաժողովի ձեռքում են գտնվում: Իսկ այդ հանձնաժողովն էլ, ըստ Սաքունցի, շատ սուբյեկտիվ է գործում և անկանխատեսելի: «Այդ հանձնաժողովի գոյությունը հակասահմանադրական է, քանի որ մարդուն պատիժ սահմանում է դատարանը, բայց ազատություն տալիս է հանձնաժողովը: Նրանց մոտեցումներն այնքան խտրական են, որ անգամ դատապարտյալների համար են անհասկանալի այդ չափանիշները»: Սաքունցը տեղեկացրեց, որ այժմ ՔՕ-ի որոշ հոդվածների փոփոխություն է նախատեսվում, որով փոքր հանցագործությունների դեպքում ազատազրկումը փոխարինվում է դրամական տուգանքով կամ պայմանական այլ պատժով: Նրա խոսքերով, եթե այդ փոփոխությունները հունվարի 1-ից ուժի մեջ մտնեն, քրեակատարողական հիմնարկներն ահագին կբեռնաթափվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում